https://arm.sputniknews.ru/20260518/inchi-het-e-kapvats-dvolari-nkatmamb-drami-amrapndumy-parzabanum-e-kb-nakhagahy-102298609.html
Ինչի՞ հետ է կապված դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը. պարզաբանում է ԿԲ նախագահը
Ինչի՞ հետ է կապված դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը. պարզաբանում է ԿԲ նախագահը
Sputnik Արմենիա
Կենտրոնական բանկը որոշակի գործարքներ է իրականացնում արժութային շուկայում, սակայն ֆինանսական հոսքերը չափազանց մեծ են։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T11:23+0400
2026-05-18T11:23+0400
2026-05-18T11:24+0400
հայաստան
դոլար
դրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25533804_0:85:1600:985_1920x0_80_0_0_4612a37bc0b6e449fdb2bfc05799957c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Հայկական դրամի արժևորման հիմքում դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացումն է։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի հարցին, թե ինչով է պայմանավորված դոլարի նկատմամբ դրամի արժևորումը։Նշենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկի փոխարժեքով՝ 1 դոլարը 373 դրամից էժանացել է մինչև 368 դրամ:Նրա խոսքով՝ նման գործընթաց ընթանում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, եվրոն ևս թանկացել է դոլարի նկատմամբ: Մինչդեռ ռուսական ռուբլու նկատմամբ իրավիճակը համեմատաբար կայուն էԼԸստ Գալստյանի՝ դժվար է կանխատեսել, թե զարգացումները մեզ ուր կտանեն։ Նրա կարծիքով` եթե Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր էլ ավարտվի, մենք դրա ազդեցությունը դեռ որոշակի ժամանակահատված զգալու ենք, մասնավորաբար որոշ ապրանքների գներ (հիմնականում՝ էներգակիրներ) թանկանալու են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25533804_89:0:1513:1068_1920x0_80_0_0_9d3bef901fb99f7e0440ac96ada2dc97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դոլար, դրամ
Ինչի՞ հետ է կապված դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը. պարզաբանում է ԿԲ նախագահը
11:23 18.05.2026 (Թարմացված է: 11:24 18.05.2026) Կենտրոնական բանկը որոշակի գործարքներ է իրականացնում արժութային շուկայում, սակայն ֆինանսական հոսքերը չափազանց մեծ են։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Հայկական դրամի արժևորման հիմքում դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացումն է։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի հարցին, թե ինչով է պայմանավորված դոլարի նկատմամբ դրամի արժևորումը։
Նշենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում
Հայաստանի կենտրոնական բանկի փոխարժեքով՝ 1 դոլարը 373 դրամից էժանացել է մինչև 368 դրամ:
«Կենտրոնական բանկն արտարժութային շուկայում որոշակի գործողություններ է իրականացնում։ Մենք դա անում ենք, երբ շուկան դառնում է միակողմանի, կամ երբ շուկայում ձևավորվում է մի իրավիճակ, երբ կա առաջարկ, բայց պահանջարկ չկա, այսինքն՝ անհավասարակշռություն է: Մենք շարունակում ենք միջամտել շուկային, բայց տեսնում ենք, որ հոսքերն այնքան են մեծացել, որ փոխարժեքի վրա որոշակի ազդեցություն է լինում»,- ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ նման գործընթաց ընթանում է ոչ միայն
Հայաստանում, այլև Ռուսաստանում, եվրոն ևս թանկացել է դոլարի նկատմամբ: Մինչդեռ ռուսական ռուբլու նկատմամբ իրավիճակը համեմատաբար կայուն էԼ
Ըստ Գալստյանի՝ դժվար է կանխատեսել, թե զարգացումները մեզ ուր կտանեն։ Նրա կարծիքով` եթե Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր էլ ավարտվի, մենք դրա ազդեցությունը դեռ որոշակի ժամանակահատված զգալու ենք, մասնավորաբար որոշ ապրանքների գներ (հիմնականում՝ էներգակիրներ) թանկանալու են։