00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

© Sputnik / Наталья СеливерстоваՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2026
Բաժանորդագրվել
Գերատեսչությունը հայտնում է, որ բոլոր թիրախները խոցվել են։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՌԴ զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ցամաքային, ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով», - ասվում է ամփոփագրում:
Նշվում է, որ թիրախավորվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև ռազմական օդանավակայանները:
ՊՆ-ն ընդգծել է, որ բոլոր թիրախները խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0