Երևանում կայանալիք միջազգային կիսամարաթոնին նվիրված ասուլիս

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Մայիսի 23-ին Երևանում կկայանա One Run - Puma միջազգային կիսամարաթոնը, դառնալով աշխարհի ամենամասշտաբային միաժամանակյա կիսամարաթոններից մեկը։
Միջոցառումը կմիավորի հազարավոր վազորդների մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սպորտ, առողջ ապրելակերպ և միասնականություն։ Այս տարի One Run - Puma-ն միաժամանակ կմեկնարկի աշխարհի շուրջ 38 երկրներում, իսկ Երևանը ևս կդառնա այս միջազգային սպորտային շարժման կարևոր կանգառներից մեկը։ Միջոցառումը համախմբելու է ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ սիրողական վազորդների, երեխաների և առողջ ապրելակերպ սիրող մարդկանց։
Մայիսի 19-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը և «Կոնցեպտ Իվենթս»-ի մենեջեր Օլյա Գևորգյանը կպատմեն, թե ինչպես է տեղի ունենալու միջոցառումը, երբ և որտեղ ցանկացողները կարող են գրանցվել կիսամարաթոնին մասնակցելու համար, ինչ անակնկալներ են սպասվում նրանց։
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարգելի գործընկերներ, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ հարցեր ուղարկել v.aloyan@sputniknews.com փոստով, ինչպես նաև գրել @Vardan_Aloyan Telegram–ալիքին։

Հեռ: +374(98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ: