00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

1 մարդ զոհվել է, 9 մարդ անհետ կորել Չինաստանի հարավում հզոր հեղեղումների հետևանքով

Բաժանորդագրվել
Տեղատարափ անձրևների պատճառով «China Railway» ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է ավելի քան 10 ուղիներում ուղևորատար գնացքների երթևեկության դադարեցման մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Առնվազն մեկ տեղացի զոհվել է, ինը մարդ համարվում է անհետ կորած Չինաստանի հարավային և կենտրոնական հատվածներում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում (Չինաստանի հարավ), որտեղ վատ եղանակի հետևանքով 15 ուղևոր տեղափոխող պիկապ մեքենան հեղեղված կամրջից քշվել է գետը: Փրկարարներին հաջողվել է տարհանել հինգ մարդու։
Չինաստանի հարավում և կենտրոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք սկսվել են տարածաշրջանում 2026 թվականի մայիսի կեսերին։ Հզոր փոթորիկը հանգեցրել է մասշտաբային հեղեղումների, սողանքների և խոշորագույն գետերի վարարման։ Ջրահոսքը հեղեղել է տասնյակ բնակավայրեր, քանդել ճանապարհներ, վնասել կամուրջներ և խաթարել էլեկտրամատակարարումը։ Աղետի գոտիներից տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել։
Հզոր ցիկլոնը պատել է Պեկին-Տյանցզին-Հեբեյ կոնգլոմերատը, ինչպես նաև Հենան և Գուանդուն նահանգները։ Ցզյանսի, Հունան նահանգների առանձին շրջաններում և Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում գրանցվել են օրական տեղումների պատմական առավելագույն ցուցանիշներ՝ դրանք գերազանցել են 300–360 մմ-ը։ Բուն մայրաքաղաքի առանձին շրջաններում օրական տեղումների քանակը կգերազանցի 70 մմ-ը։
Տեղատարափ անձրևների պատճառով «China Railway» ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է ավելի քան 10 ուղիներում ուղևորատար գնացքների երթևեկության դադարեցման մասին: Սահմանափակումները կազդեն Պեկինի և հարակից շրջանների վրա։
Տեղի բնակիչներին հորդորել են խուսափել ցածրադիր և լեռնային վայրերից։
Բացի այդ, Չինաստանի հարավում մայիսի 18-ի գիշերը տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ, ինչի պատճառով ստիպված են եղել անհապաղ ավելի քան 7 000 մարդու տարհանել անվտանգ շրջաններ։
Լրահոս
0