https://arm.sputniknews.ru/20260518/1-mard-zvohvel-e-9-mard-anhet-kvorel-chinastani-haravum-hzvor-hegheghumneri-hetevanqvov-102321892.html
1 մարդ զոհվել է, 9 մարդ անհետ կորել Չինաստանի հարավում հզոր հեղեղումների հետևանքով
1 մարդ զոհվել է, 9 մարդ անհետ կորել Չինաստանի հարավում հզոր հեղեղումների հետևանքով
Sputnik Արմենիա
Տեղատարափ անձրևների պատճառով «China Railway» ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է ավելի քան 10 ուղիներում ուղևորատար գնացքների երթևեկության... 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T21:44+0400
2026-05-18T21:44+0400
2026-05-18T21:44+0400
չինաստան
ջրհեղեղ
զոհ
վիրավոր
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102319909_0:2:1133:639_1920x0_80_0_0_e9a69b3c173f8990ec688692cce24eaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Առնվազն մեկ տեղացի զոհվել է, ինը մարդ համարվում է անհետ կորած Չինաստանի հարավային և կենտրոնական հատվածներում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում (Չինաստանի հարավ), որտեղ վատ եղանակի հետևանքով 15 ուղևոր տեղափոխող պիկապ մեքենան հեղեղված կամրջից քշվել է գետը: Փրկարարներին հաջողվել է տարհանել հինգ մարդու։Չինաստանի հարավում և կենտրոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք սկսվել են տարածաշրջանում 2026 թվականի մայիսի կեսերին։ Հզոր փոթորիկը հանգեցրել է մասշտաբային հեղեղումների, սողանքների և խոշորագույն գետերի վարարման։ Ջրահոսքը հեղեղել է տասնյակ բնակավայրեր, քանդել ճանապարհներ, վնասել կամուրջներ և խաթարել էլեկտրամատակարարումը։ Աղետի գոտիներից տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել։Տեղատարափ անձրևների պատճառով «China Railway» ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է ավելի քան 10 ուղիներում ուղևորատար գնացքների երթևեկության դադարեցման մասին: Սահմանափակումները կազդեն Պեկինի և հարակից շրջանների վրա։Տեղի բնակիչներին հորդորել են խուսափել ցածրադիր և լեռնային վայրերից։Բացի այդ, Չինաստանի հարավում մայիսի 18-ի գիշերը տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ, ինչի պատճառով ստիպված են եղել անհապաղ ավելի քան 7 000 մարդու տարհանել անվտանգ շրջաններ։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Наводнение на юге Китая
Sputnik Արմենիա
Наводнение на юге Китая
2026-05-18T21:44+0400
true
PT3M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102319909_139:0:994:641_1920x0_80_0_0_6491ee4b5075b4dd0855ccfdb284deec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ջրհեղեղ, զոհ, վիրավոր, տեսանյութեր, видео
չինաստան, ջրհեղեղ, զոհ, վիրավոր, տեսանյութեր, видео
1 մարդ զոհվել է, 9 մարդ անհետ կորել Չինաստանի հարավում հզոր հեղեղումների հետևանքով
Տեղատարափ անձրևների պատճառով «China Railway» ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է ավելի քան 10 ուղիներում ուղևորատար գնացքների երթևեկության դադարեցման մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Առնվազն մեկ տեղացի զոհվել է, ինը մարդ համարվում է անհետ կորած Չինաստանի հարավային և կենտրոնական հատվածներում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում (Չինաստանի հարավ), որտեղ վատ եղանակի հետևանքով 15 ուղևոր տեղափոխող պիկապ մեքենան հեղեղված կամրջից քշվել է գետը: Փրկարարներին հաջողվել է տարհանել հինգ մարդու։
Չինաստանի հարավում և կենտրոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք սկսվել են տարածաշրջանում 2026 թվականի մայիսի կեսերին։ Հզոր փոթորիկը հանգեցրել է մասշտաբային հեղեղումների, սողանքների և խոշորագույն գետերի վարարման։ Ջրահոսքը հեղեղել է տասնյակ բնակավայրեր, քանդել ճանապարհներ, վնասել կամուրջներ և խաթարել էլեկտրամատակարարումը։ Աղետի գոտիներից տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել։
Հզոր ցիկլոնը պատել է Պեկին-Տյանցզին-Հեբեյ կոնգլոմերատը, ինչպես նաև Հենան և Գուանդուն նահանգները։ Ցզյանսի, Հունան նահանգների առանձին շրջաններում և Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում գրանցվել են օրական տեղումների պատմական առավելագույն ցուցանիշներ՝ դրանք գերազանցել են 300–360 մմ-ը։ Բուն մայրաքաղաքի առանձին շրջաններում օրական տեղումների քանակը կգերազանցի 70 մմ-ը։
Տեղատարափ անձրևների պատճառով «China Railway» ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է ավելի քան 10 ուղիներում ուղևորատար գնացքների երթևեկության դադարեցման մասին: Սահմանափակումները կազդեն Պեկինի և հարակից շրջանների վրա։
Տեղի բնակիչներին հորդորել են խուսափել ցածրադիր և լեռնային վայրերից։
Բացի այդ, Չինաստանի հարավում մայիսի 18-ի գիշերը տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ, ինչի պատճառով ստիպված են եղել անհապաղ ավելի քան 7 000 մարդու տարհանել անվտանգ շրջաններ։