00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի

© Photo : Strong Armenia«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2026
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանը հավաստիացրեց, որ իր միջազգային կապերը օգտագործելով` ամեն ինչ անելու է, որ հայերը վերադառնան տուն։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով։ Այս մասին այսօր իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունը միակն է, որ կարող է լուծել այդ հարցը։
«Մենք չենք կարող նայել այս խայտառակությանը, որ հարևան երկիրը կատարում է մեր երկրի նկատմամբ։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ է միայն մեր իշխանությունը»,– նշեց նա։
Կարապետյանը հավաստիացրեց, որ իր միջազգային կապերը օգտագործելով` ամեն ինչ անելու է, որ հայերը վերադառնան տուն։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը 5 ու կես տարի անց հանդիպել է դստեր հետ
Լրահոս
0