https://arm.sputniknews.ru/20260517/inchu-e-irani-kajunutjuny-karevvor-pakistani-ev-hajastani-hamar-102227192.html
Ինչու է Իրանի կայունությունը կարևոր Պակիստանի և Հայաստանի համար
Ինչու է Իրանի կայունությունը կարևոր Պակիստանի և Հայաստանի համար
Sputnik Արմենիա
Պակիստանը չի կարող իր պայմանները պարտադրել բանակցությունների ընթացքում, բայց կարող է զսպող օղակ դառնալ ԱՄՆ–ի և Իսրայելի համար։ 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T15:35+0400
2026-05-17T15:35+0400
2026-05-17T15:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պակիստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:154:2875:1771_1920x0_80_0_0_08656c796cabb7c6f1b644df1a867af1.jpg
Քրիստինե Գրիգորյան, Sputnik Արմենիայի համարԱՄՆ-Իրան ձգձգվող հակամարտության մեջ Պակիստանին է վստահվել միջնորդի դերը, ինչը անսպասելի է թվում շատերի համար։ Իսկ ինչու է հենց Պակիստանը դարձել միջնորդ այս հակամարտության կարգավորման գործում. Իրանի վստահությունը Պակիստանի նկատմամբ ունի հստակ հիմքեր։ Առաջին` Պակիստանը միջուկային տերություն է, ուստի ԱՄՆ-ն ու Իսրայելը դժվար թե ռիսկի դիմեն և ուղիղ հարված հասցնեն Իրանին, քանի որ Պակիստանի կողմից միջուկային զենքով հնարավոր պատասխանը երկար չի սպասեցնի։ Պակիստանի ու Իրանի միջև կան նաև կրոնական ու բարեկամական կապեր, որոնք ձևավորվել են Հնդկաստանի բաժանումից հետո։ Իրանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց Պակիստանի անկախությունը. անգամ Պակիստանի օրհներգը գրված է պարսկերենով։ Այս և այլ քաղաքական կապերի վրա են հիմնված երկկողմ հարաբերությունները։Պակիստանի ներկայիս ղեկավարությունն ունի հստակ դիվանագիտական կուրս։ Ճիշտ է՝ Պակիստանը չի կարող պարտադրել իր պայմանները բանակցությունների ընթացքում, սակայն կարող է հանդես գալ որպես զսպող օղակ երկու ագրեսոր երկրների` ԱՄՆ–ի և Իսրայելի համար։Իրանի թուլացումն ու ներքին անկայունությունը չեն բխում Պակիստանի ռազմավարական շահերից, քանի որ նման զարգացումները կարող են ուժեղացնել Իսրայելի դիրքերը տարածաշրջանում։Պակիստանի կողմից Իրանին աջակցելու հիմնական գործոններըԿրոնականՊակիստանի բնակչության զգալի մասը շիա մահմեդականներն են։ Նրանք բնակվում են Կարաչիում, Խայբեր Պախտունխվայում, Բելուջիստանում և հատկապես Գիլգիթ-Բալթիստանում։ Վերջին նահանգի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են և ունեն խոր կրոնական կապ Իրանի հետ։Ուստի եթե Պակիստանը որդեգրի հակաիրանական քաղաքականություն, դա կարող է առաջացնել ներքին լարվածություն և նույնիսկ քաղաքացիական բախումներ։Գիլգիթ Բալթիստանը (Գիլգիթ Բալթիստան նահանգ Պակիստանում) կարևոր է ոչ միայն կրոնական տեսանկյունից, այլև ունի կենսական ռազմավարական նշանակություն Պակիստանի համար։ Այն կապում է Պակիստանը Չինաստանի հետ և Չինաստան–Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC, China–Pakistan Economic Corridor) առանցքային հատվածն է։Այս տարածքով են անցնում «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության կարևոր ուղիները, և դրա կայունությունը կարևոր է ոչ միայն Պակիստանի, այլև Չինաստանի և Ռուսաստանի համար։ԲելուջիստանԲելուջիստանի հարցը կենսական նշանակություն ունի թե՛ Իրանի, թե՛ Պակիստանի համար։ Տարածաշրջանում տարբեր արտաքին ուժեր փորձում են այն օգտագործել որպես հենակետ երկու երկրների դեմ։Այսպիսով` Թեհրանն ու Իսլամաբադը շահագրգռված են համագործակցել՝ կանխելու տարածաշրջանի մասնատումն ու ապակայունացումը։ Երկու երկրներն ունեն ընդհանուր սահման և մշտապես բախվում են ահաբեկչական խմբավորումների հետ, ուստի այս ոլորտում համագործակցությունը անմիջապես բխում է երկուսի շահերից։Իրանին աջակցելը Պակիստանի համար ոչ թե ընտրություն է, այլ բազմաշերտ ռազմավարական անհրաժեշտություն։ Պակիստանի քաղաքական այս կեցվածքը օգուտ է նաև Հայաստանին. Իրանի անկումը կարող է վնասել ոչ միայն Պակիստանին, Չինաստանին և Ռուսաստանին, այլ նաև Հայաստանին, քանի որ մեր ռազմավարական շահերը հիմնականում համընկնում են Իրանի ռազմավարական շահերի հետ։Իրանի թուլացումը կամ պարտությունը Հայաստանի համար ռազմավարական լուրջ վտանգ է, քանի որ կարող է հանգեցնել ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ծանր հետևանքների։ Իրանի Իսլամական Հանրապետության կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում շահեկան է բոլորի համար։ԱՄՆ–ն հետագայում էլ է շատ ակտիվ գործելու Հարավային Կովկասում. ռուս փորձագետ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:0:2441:1831_1920x0_80_0_0_736042dd14bde79cce80a12eb6120a39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պակիստան, հայաստան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պակիստան, հայաստան
Ինչու է Իրանի կայունությունը կարևոր Պակիստանի և Հայաստանի համար
Պակիստանը չի կարող իր պայմանները պարտադրել բանակցությունների ընթացքում, բայց կարող է զսպող օղակ դառնալ ԱՄՆ–ի և Իսրայելի համար։
Քրիստինե Գրիգորյան, Sputnik Արմենիայի համար
ԱՄՆ-Իրան ձգձգվող հակամարտության մեջ Պակիստանին է վստահվել միջնորդի դերը, ինչը անսպասելի է թվում շատերի համար։ Իսկ ինչու է հենց Պակիստանը դարձել միջնորդ այս հակամարտության կարգավորման գործում. Իրանի վստահությունը Պակիստանի նկատմամբ ունի հստակ հիմքեր։ Առաջին` Պակիստանը միջուկային տերություն է, ուստի ԱՄՆ-ն ու Իսրայելը դժվար թե ռիսկի դիմեն և ուղիղ հարված հասցնեն Իրանին, քանի որ Պակիստանի կողմից միջուկային զենքով հնարավոր պատասխանը երկար չի սպասեցնի։ Պակիստանի ու Իրանի միջև կան նաև կրոնական ու բարեկամական կապեր, որոնք ձևավորվել են Հնդկաստանի բաժանումից հետո։ Իրանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց Պակիստանի անկախությունը. անգամ Պակիստանի օրհներգը գրված է պարսկերենով։ Այս և այլ քաղաքական կապերի վրա են հիմնված երկկողմ հարաբերությունները։
Պակիստանի ներկայիս ղեկավարությունն ունի հստակ դիվանագիտական կուրս։ Ճիշտ է՝ Պակիստանը չի կարող պարտադրել իր պայմանները բանակցությունների ընթացքում, սակայն կարող է հանդես գալ որպես զսպող օղակ երկու ագրեսոր երկրների` ԱՄՆ–ի և Իսրայելի համար։
Իրանի թուլացումն ու ներքին անկայունությունը չեն բխում Պակիստանի ռազմավարական շահերից, քանի որ նման զարգացումները կարող են ուժեղացնել Իսրայելի դիրքերը տարածաշրջանում։
Պակիստանի կողմից Իրանին աջակցելու հիմնական գործոնները
Պակիստանի բնակչության զգալի մասը շիա մահմեդականներն են։ Նրանք բնակվում են Կարաչիում, Խայբեր Պախտունխվայում, Բելուջիստանում և հատկապես Գիլգիթ-Բալթիստանում։ Վերջին նահանգի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են և ունեն խոր կրոնական կապ Իրանի հետ։
Ուստի եթե Պակիստանը որդեգրի հակաիրանական քաղաքականություն, դա կարող է առաջացնել ներքին լարվածություն և նույնիսկ քաղաքացիական բախումներ։
Գիլգիթ Բալթիստանը (Գիլգիթ Բալթիստան նահանգ Պակիստանում) կարևոր է ոչ միայն կրոնական տեսանկյունից, այլև ունի կենսական ռազմավարական նշանակություն Պակիստանի համար։ Այն կապում է Պակիստանը Չինաստանի հետ և Չինաստան–Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC, China–Pakistan Economic Corridor) առանցքային հատվածն է։
Այս տարածքով են անցնում «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության կարևոր ուղիները, և դրա կայունությունը կարևոր է ոչ միայն Պակիստանի, այլև Չինաստանի և Ռուսաստանի համար։
Բելուջիստանի հարցը կենսական նշանակություն ունի թե՛ Իրանի, թե՛ Պակիստանի համար։ Տարածաշրջանում տարբեր արտաքին ուժեր փորձում են այն օգտագործել որպես հենակետ երկու երկրների դեմ։
Այսպիսով` Թեհրանն ու Իսլամաբադը շահագրգռված են համագործակցել՝ կանխելու տարածաշրջանի մասնատումն ու ապակայունացումը։ Երկու երկրներն ունեն ընդհանուր սահման և մշտապես բախվում են ահաբեկչական խմբավորումների հետ, ուստի այս ոլորտում համագործակցությունը անմիջապես բխում է երկուսի շահերից։
Իրանին աջակցելը Պակիստանի համար ոչ թե ընտրություն է, այլ բազմաշերտ ռազմավարական անհրաժեշտություն։ Պակիստանի քաղաքական այս կեցվածքը օգուտ է նաև Հայաստանին. Իրանի անկումը կարող է վնասել ոչ միայն Պակիստանին, Չինաստանին և Ռուսաստանին, այլ նաև Հայաստանին, քանի որ մեր ռազմավարական շահերը հիմնականում համընկնում են Իրանի ռազմավարական շահերի հետ։
Իրանի թուլացումը կամ պարտությունը
Հայաստանի համար ռազմավարական լուրջ վտանգ է, քանի որ կարող է հանգեցնել ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ծանր հետևանքների։ Իրանի Իսլամական Հանրապետության կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում շահեկան է բոլորի համար։