https://arm.sputniknews.ru/20260517/hhn-petq-e-nervoghutjun-khndri-haj-araqelakan-ekeghecuc-edmvon-maruqjan-102276368.html
ՀՀ–ն պետք է ներողություն խնդրի Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան
ՀՀ–ն պետք է ներողություն խնդրի Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում։ 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T14:54+0400
2026-05-17T14:54+0400
2026-05-17T16:40+0400
տեսանյութեր
էդմոն մարուքյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
էջմիածին
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102276201_7:0:1134:634_1920x0_80_0_0_e2efe49506d4f3585263712952e15a1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հունիսի 8-ին, որպես պետություն, մենք պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական սուրբ եկեղեցուց վերջին շրջանում կատարված իրադարձությունների համար։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանը։Նա նշեց, որ այս օրենքը գործում է բոլոր կրոնական կազմակերպությունների դեպքում ու հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ։ Այն նաև Սահմանադրությամբ հստակ նկարագիր ու սահմանադրական հենք ունեցող ինստիտուտ է։«Այսպիսով` իշխանությունները ոչ միայն խղճի դավանանքի ազատությունն են ոտնահարել, այլ նաև Սահմանադրության այն դրույթը, որ վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,– հավելեց նա։Մարուքյանը նկատեց նաև, որ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն ու վերջերս հավատացյալ դարձած խմբակը այլևս կիրակի օրերին եկեղեցի չի գնում։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ գործող իշխանությունը հասկացել է, որ ջախջախված ու պարտված է եկեղեցու դեմ իրականացված արշավի գործում։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՀՀ–ն պետք է ներեղություն խնդրի հայ առաքելական եկեղեցուց. Մարուքյան
Sputnik Արմենիա
ՀՀ–ն պետք է ներեղություն խնդրի հայ առաքելական եկեղեցուց. Մարուքյան
2026-05-17T14:54+0400
true
PT2M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102276201_154:0:999:634_1920x0_80_0_0_fb2a44971fd122e41ff96fc6e37dc4b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, էդմոն մարուքյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, էջմիածին, քարոզարշավ, видео
տեսանյութեր, էդմոն մարուքյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, էջմիածին, քարոզարշավ, видео
ՀՀ–ն պետք է ներողություն խնդրի Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան
14:54 17.05.2026 (Թարմացված է: 16:40 17.05.2026) «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հունիսի 8-ին, որպես պետություն, մենք պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական սուրբ եկեղեցուց վերջին շրջանում կատարված իրադարձությունների համար։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանը։
«ՀՀ–ն, ի դեմս գործադիր իշխանության ղեկավարի, ոտնահարել է մարդկանց խղճի ու դավանանքի ազատությունը և դրանով իսկ խանգարել է մարդկանց հավատքի գործունեությանը, ինչպես նաև միջամտել է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին։ Որպես իրավաբան կարող եմ ասել, պետությունը իրավունք չունի խոչընդոտել մարդկանց դավանանքի ազատությանը»,– ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ այս օրենքը գործում է բոլոր կրոնական կազմակերպությունների դեպքում ու հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ։ Այն նաև Սահմանադրությամբ հստակ նկարագիր ու սահմանադրական հենք ունեցող ինստիտուտ է։
«Այսպիսով` իշխանությունները ոչ միայն խղճի դավանանքի ազատությունն են ոտնահարել, այլ նաև Սահմանադրության այն դրույթը, որ վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,– հավելեց նա։
Մարուքյանը նկատեց նաև, որ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն ու վերջերս հավատացյալ դարձած խմբակը այլևս կիրակի օրերին եկեղեցի չի գնում։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ գործող իշխանությունը հասկացել է, որ ջախջախված ու պարտված է եկեղեցու դեմ իրականացված արշավի գործում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող
10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից: