https://arm.sputniknews.ru/20260517/hajastanum-petq-e-zargacnel-krvonakan-zbvosashrjutjuny-arman-tatvojan--102284121.html
Հայաստանում պետք է զարգացնել կրոնական զբոսաշրջությունը. Արման Թաթոյան
Հայաստանում պետք է զարգացնել կրոնական զբոսաշրջությունը. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին սպառնալու դեպքերին ու վստահեցրեց, որ բոլորի պաշտպանը... 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T16:55+0400
2026-05-17T16:55+0400
2026-05-17T17:43+0400
արման թաթոյան
արմավիր
«միասնության թևեր» նախաձեռնություն
քարոզարշավ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101921813_0:84:1600:984_1920x0_80_0_0_dd93cb544c1d3159079b84e64d4bf66b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայաստանում պետք է զարգացնել կրոնական զբոսաշրջությունը։ Այսինքն` ոչ միայն գնահատել եկեղեցիները ու կրոնը, այլ նաև աշխարհին ցույց տալ այդ ամենը։ Այս մասին այսօր Արմավիրի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։Նա օրինակ բերեց Երուսաղեմը, որը զարգացել է հենց կրոնական զբոսաշրջության միջոցով։Թաթոյանը իր ելույթում անդրադարձավ նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին սպառնալու դեպքերին ու վստահեցրեց, որ բոլորի պաշտպանը կլինի, միայն թե նրանք չտրվեն սադրանքներին ու չքվեարկեն սպառնացողների օգտին։«Մարդուն ո՞նց են նեղում՝ երեխայով, ընտանիքի անդամներով, ասում են` աշխատանքից կհեռացնենք, ոռոգման ջուր չես ստանա, տանիքը չենք վերանորոգի։ Ժողովուրդ ջան, հանկարծ թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ կարողանա վախեցնել, դրան տուրք չգնաք»,– հավելեց նա։«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն վստահեցրեց, որ զուտ պատրանք է, թե ամեն ինչ որոշված է` ՔՊ–ն ընտրված է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է։ Իրականում, ըստ նրա, գործող իշխանությունը վախենում է, որ չի վերընտրվի, դրա համար էլ սպառնում է մարդկանց։Թաթոյանը հիշեցրեց` քվեախցիկում ամբողջ իշխանությունը, ամբողջ զորությունը մարդկանց ձեռքում է և նրանք իրենց ընտրությամբ կարող են փոխել ամեն ինչ։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101921813_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1f43226852330b0b22dd7e23f39c66dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, արմավիր, «միասնության թևեր» նախաձեռնություն, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ
արման թաթոյան, արմավիր, «միասնության թևեր» նախաձեռնություն, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ
Հայաստանում պետք է զարգացնել կրոնական զբոսաշրջությունը. Արման Թաթոյան
16:55 17.05.2026 (Թարմացված է: 17:43 17.05.2026) «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին սպառնալու դեպքերին ու վստահեցրեց, որ բոլորի պաշտպանը կլինի, միայն թե նրանք չտրվեն սադրանքներին ու չքվեարկեն սպառնացողների օգտին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայաստանում պետք է զարգացնել կրոնական զբոսաշրջությունը։ Այսինքն` ոչ միայն գնահատել եկեղեցիները ու կրոնը, այլ նաև աշխարհին ցույց տալ այդ ամենը։ Այս մասին այսօր Արմավիրի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա օրինակ բերեց Երուսաղեմը, որը զարգացել է հենց կրոնական զբոսաշրջության միջոցով։
«Իրենք բերում են ամբողջ աշխարհին ուխտագնացության, ցույց են տալիս իրենց սրբատեղիները, նույնը մենք պետք է անենք։ Պետք է հպարտանանք մեր սրբավայրերով, հոգևոր կենտրոնով, մեր արժեքներով, սա նույնպես մեզ համար չափազանց կարևոր է»,– ասաց նա։
Թաթոյանը իր ելույթում անդրադարձավ նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին սպառնալու դեպքերին ու վստահեցրեց, որ բոլորի պաշտպանը կլինի, միայն թե նրանք չտրվեն սադրանքներին ու չքվեարկեն սպառնացողների օգտին։
«Մարդուն ո՞նց են նեղում՝ երեխայով, ընտանիքի անդամներով, ասում են` աշխատանքից կհեռացնենք, ոռոգման ջուր չես ստանա, տանիքը չենք վերանորոգի։ Ժողովուրդ ջան, հանկարծ թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ կարողանա վախեցնել, դրան տուրք չգնաք»,– հավելեց նա։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն վստահեցրեց, որ զուտ պատրանք է, թե ամեն ինչ որոշված է` ՔՊ–ն ընտրված է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է։ Իրականում, ըստ նրա, գործող իշխանությունը վախենում է, որ չի վերընտրվի, դրա համար էլ սպառնում է մարդկանց։
«Սիրելի ուսանողներ, տնօրեններ, որ ձեզ ենթարկում են ճնշումների, մենք ձեզ պաշտպանելու ենք։ Այնպես անենք, որ դուք ստիպված չլինեք վախերով ապրել ամբողջ կյանքում, հակառակ դեպքում միշտ լինելու է հետևյալը` ոչ թե ուսուցիչը որոշվելու է նրանով, որ ով է լավ գիտելիք տալիս, ով է մեր էրեխեքին լավ դաստիարակում, այլ ընդդիմությունի՞ց է, թե՞ իշխանությունից է»,– հավելեց նա։
Թաթոյանը հիշեցրեց` քվեախցիկում ամբողջ իշխանությունը, ամբողջ զորությունը մարդկանց ձեռքում է և նրանք իրենց ընտրությամբ կարող են փոխել ամեն ինչ։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։