Առաջին անգամ Հայաստանում. ԱԹՍ–ների տարածաշրջանային մրցարշավը` լուսանկարներով
Առաջին անգամ Հայաստանում. ԱԹՍ–ների տարածաշրջանային մրցարշավը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Մայիսի 15-17-ը մեր երկիրը վերածվել է բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման նոր հարթակի` համախմբելով տարածաշրջանի լավագույն օդաչուներին և ոլորտի... 17.05.2026, Sputnik Արմենիա
Հայաստանում այս օրերին առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի տարածաշրջանային մրցարշավի առաջնություն է անցկացվում, որին շուրջ 80 օպերատոր է մասնակցի։Մրցույթն անցկացվում է Վահագնի թաղամասի «Ararat golf» ակումբում։Այն իրենից ներկայացնում է FPV (First person view) դրոնների մրցարշավ։ Օպերատորները դնում են FPV ակնոցներ ու վահանակների միջոցով ղեկավարում դրոնները։ Յուրաքանչյուր մոտեցման ժամանակ 4 մասնակից է դրոնների թռիչք իրականացնում, ու ամենաարագները հաղթող են ճանաչվում։Մրցարշավին մասնակցում են FPV դրոնների շուրջ 80 օպերատորներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ղազախստանից։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում՝ նորեկների, միջին մակարդակի օդաչուների և մասնագետների շրջանում, եզրափակիչ են անցել 16 լավագույն մասնակիցները: Նորեկների կարգում հաղթել է Վարդան Ավետիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Թարումյանը: Միջին մակարդակի օդաչուների (կիսապրոֆեսիոնալ) կարգում առաջին տեղը գրավել է Սարգիս Թաթոսյանը, երկրորդը ՝ Վահան Բեկվերդյանը: Պրոֆեսիոնալների կարգում հաղթանակ է տարել Դմիտրի Սավինովսկին, արծաթը ստացել է Մաքսիմ Նորը։
Մայիսի 15-17-ը մեր երկիրը վերածվել է բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման նոր հարթակի` համախմբելով տարածաշրջանի լավագույն օդաչուներին և ոլորտի ներկայացուցիչներին:
Հայաստանում այս օրերին առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի տարածաշրջանային մրցարշավի առաջնություն է անցկացվում, որին շուրջ 80 օպերատոր է մասնակցի։
Մրցույթն անցկացվում է Վահագնի թաղամասի «Ararat golf» ակումբում։
Այն իրենից ներկայացնում է FPV (First person view) դրոնների մրցարշավ։ Օպերատորները դնում են FPV ակնոցներ ու վահանակների միջոցով ղեկավարում դրոնները։ Յուրաքանչյուր մոտեցման ժամանակ 4 մասնակից է դրոնների թռիչք իրականացնում, ու ամենաարագները հաղթող են ճանաչվում։
Մրցարշավին մասնակցում են FPV դրոնների շուրջ 80 օպերատորներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ղազախստանից։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում՝ նորեկների, միջին մակարդակի օդաչուների և մասնագետների շրջանում, եզրափակիչ են անցել 16 լավագույն մասնակիցները: Նորեկների կարգում հաղթել է Վարդան Ավետիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Թարումյանը: Միջին մակարդակի օդաչուների (կիսապրոֆեսիոնալ) կարգում առաջին տեղը գրավել է Սարգիս Թաթոսյանը, երկրորդը ՝ Վահան Բեկվերդյանը: Պրոֆեսիոնալների կարգում հաղթանակ է տարել Դմիտրի Սավինովսկին, արծաթը ստացել է Մաքսիմ Նորը։