00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամեն ինչ արեցին, որ չկարողանանք պատերազմը շուտ կանգնեցնել. Քոչարյանը մանրամասներ է պատմել

Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն հիշեցրեց, որ թեև այն ժամանակ որևէ պաշտոն չուներ, բայց փորձել են Ղարաբաղում ինչ–որ բան անել։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք ազդելու 44-օրյա պատերազմը շատ ավելի շուտ կանգնեցնելու հարցում։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց քաղաքացու հարցին, թե ինչու չի կանգնեցրել պատերազմը։
Նա հիշեցրեց, որ թեև այն ժամանակ որևէ պաշտոն չուներ, բայց փորձել են Ղարաբաղում ինչ–որ բան անել։
«3-4–րդ օրը ինձ համար պարզ էր, որ էս կազմակերպվածությամբ այն ինչ կատարվում է, լավ բանով չի ավարտվի։ Այն ժամանակ բացակայելու արգելք ունեի, բայց դատավորից ստացել ենք երկրից դուրս գալու թույլտվություն։ Քովիդ էր, և առանց թեստ հանձնելու հնարավոր չէր դուրս գալ, հանձնել եմ թեստը, և, չնայած լրիվ առողջ էի, պատասխանը եկավ, թե ես քովիդ ունեմ։ Գնել ենք 4-5 ռափիդ–թեստ, բոլորը բացասական արդյունք են ցույց տվել։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ»,–ասաց նա։
Հիշեցրեց, որ հոկտեմբերի 2020–ի 16–ին իրենք հանդես են եկել ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկով, որի մեջ պիտի ընդգրկվեին բոլոր նախագահները, պաշտպանության նախարարները, արտաքին գործերի նախարարները, որպեսզի միասին կարողանան այս պատերազմը վարել և առաջ տանել, բայց այդ առաջարկն էլ է այս իշխանությունների կողմից մերժվեց։
«Ղարաբաղում ուզում էի հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ (այդ օրերին Արցախի նախագահ), ասում էի` ամեն մեկս մի ուղղություն վերցնենք, ամեն ինչ անենք, որ չպարտվենք։ Բայց իրենք ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք։ Այն ժամանակ հասկանում էինք, որ եթե մենք այդ պատասխանատվությունը ստանձնենք և պարտվենք, էդ կուժն ու կուլան մեր գլխին կջարդվեր, բայց չենք փախել պատասխանատվությունից։ Հակառակը` մեր հոժար կամքով գնացել ենք, ասել ենք` եկել ենք, ինչ կարող ենք անել. մերժվել ենք։ Դեռ մի պաշտոնյա հայտարարեց, թե գիտեն, որ հաղթելու ենք, դրա համար ուզում են պատասխանատվություն վերցնեն, որ հետո ասեն` մենք ենք հաղթել»,–պատմեց Քոչարյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այս պատերազմում հայկական կողմն ունեցավ մոտ 4000 զոհ, 10 հազարից ավելի վիրավոր։ Թշնամու վերահսկողության տակ անցան Արցախի Հադրութի շրջանը, Շուշին և գրավյալ համարվող շրջանները։ 2023թ–ի սեպտեմբերին Արցախի մեկօրյա պատերազմից հետո, երբ ՀՀ–ն առաջին անգամ զորք չուղարկեց ԼՂՀ, Արցախն ամբողջությամբ անցավ թշնամուն և այնտեղ տեղի ունեցավ էթնիկ զտում։ Մինչ այդ` 2022թ–ի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում։
Լրահոս
0