https://arm.sputniknews.ru/20260516/rusakan-banaky-gravel-e-kharkvovi-marzi-erku-gjugh-rd-pn-102254810.html
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ. ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T13:37+0400
2026-05-16T13:37+0400
2026-05-16T13:39+0400
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
խարկով
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_2f7ab9d55819e95f8bb58af5bccf85eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բորովայա և Կուտկովկա գյուղերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Ակտիվ մարտական գործողություններ են իրականացրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։Կուտկովկա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Դվուրեչանսկի շրջանում։ 2001 թվականի մարդահամարով այն ունի 678 բնակիչ։Բորովայա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Իզյումի շրջանում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղն ուներ 6806 բնակիչ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 5740 բնակիչ։Այսօր առավոտյան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեսչական այց է կատարել «Արևմուտք» խմբավորում և հայտարարել, որ ակտիվ հարձակում է ընթանում զորախմբի պատասխանատվության ամբողջ գոտում՝ մոտ 350 կմ երկայնքով: Բացի այդ, հարձակումը զարգացնում են Կուպյանսկ քաղաքից արևմուտք տեղակայված 6-րդ բանակի ստորաբաժանումները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։355 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի օդային տարածքում. ՌԴ ՊՆ
խարկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_064812aa62d55a9e5b1aa0c6589187d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, խարկով, ուկրաինա
ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, խարկով, ուկրաինա
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ. ՌԴ ՊՆ
13:37 16.05.2026 (Թարմացված է: 13:39 16.05.2026) Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բորովայա և Կուտկովկա գյուղերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ակտիվ մարտական գործողություններ են իրականացրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։
Կուտկովկա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Դվուրեչանսկի շրջանում։ 2001 թվականի մարդահամարով այն ունի 678 բնակիչ։
Բորովայա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Իզյումի շրջանում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղն ուներ 6806 բնակիչ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 5740 բնակիչ։
Այսօր առավոտյան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեսչական այց է կատարել «Արևմուտք» խմբավորում և հայտարարել, որ ակտիվ հարձակում է ընթանում զորախմբի պատասխանատվության ամբողջ գոտում՝ մոտ 350 կմ երկայնքով: Բացի այդ, հարձակումը զարգացնում են Կուպյանսկ քաղաքից արևմուտք տեղակայված 6-րդ բանակի ստորաբաժանումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։