https://arm.sputniknews.ru/20260516/inchi-vra-e-tsakhsvel-hibridajin-pajqari-hamar-emi-tvats-pvoghy-agni-pataskhany-patgamavvorin-102256418.html
Ինչի՞ վրա է ծախսվել հիբրիդային պայքարի համար ԵՄ–ի տված փողը. ԱԳՆ–ի պատասխանը պատգամավորին
Ինչի՞ վրա է ծախսվել հիբրիդային պայքարի համար ԵՄ–ի տված փողը. ԱԳՆ–ի պատասխանը պատգամավորին
Sputnik Արմենիա
Խաչատրյանն ապրիլի 30-ին հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունով` պարզելու, թե ինչպես են ծախսվել կամ ծախսվելու այդ... 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T14:20+0400
2026-05-16T14:20+0400
2026-05-16T14:44+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
եվրամիություն
արթուր խաչատրյան
հիբրիդային պատերազմ
մարթա կոս
հարցում
հայաստան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տվյալներ է հայտնել Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային պատերազմում» սպառնալիքներին դիմակայելու համար ԵՄ–ի խոստացած 12 մլն եվրոյի ծախսերի վերաբերյալ։Խաչատրյանը նշել է, որ ապրիլի 30-ին հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունով` պարզելու, թե ինչպես են ծախսվել կամ ծախսվելու այդ գումարները։ՀՀ–ում որոշ ԶԼՄ–ներ և բլոգային նախագծեր հայտնվել են «հակահիբրիդային պատերազմի» արկերի տակՀարցման մեջ ընդդիմադիր պատգամավորը խնդրել է ներկայացնել տրամադրվելիք աջակցության նախահաշիվը` ըստ ծախսային հոդվածների, հետաքրքրվել է նաև, թե գումարի որ մասն է արդեն ծախսվել։Խաչատրյանին պատասխանել են ոչ ՀՀ արտգործնախարարությունից։Արթուր Խաչատրյանին վրդովվեցրել է այն, որ իր հարցերին հստակ պատասխաններ չեն եղել, թե ում, որքան և ինչի համար են եվրոպացիները գումարներ հատկացրել։Հիշեցնենք` 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵՄ–ն պատրաստվում էր 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:«Ապատեղեկատվության և ատելության» դեմ պայքարի համար Փաշինյանն ակնկալում է ԵՄ–ի օգնությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), եվրամիություն, արթուր խաչատրյան, հիբրիդային պատերազմ, մարթա կոս, հարցում, հայաստան, ընտրություններ
արտաքին գործերի նախարարություն (ագն), եվրամիություն, արթուր խաչատրյան, հիբրիդային պատերազմ, մարթա կոս, հարցում, հայաստան, ընտրություններ
Ինչի՞ վրա է ծախսվել հիբրիդային պայքարի համար ԵՄ–ի տված փողը. ԱԳՆ–ի պատասխանը պատգամավորին
14:20 16.05.2026 (Թարմացված է: 14:44 16.05.2026) Խաչատրյանն ապրիլի 30-ին հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունով` պարզելու, թե ինչպես են ծախսվել կամ ծախսվելու այդ գումարները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տվյալներ է հայտնել Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային պատերազմում» սպառնալիքներին դիմակայելու համար ԵՄ–ի խոստացած 12 մլն եվրոյի ծախսերի վերաբերյալ։
Խաչատրյանը նշել է, որ ապրիլի 30-ին հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունով` պարզելու, թե ինչպես են ծախսվել կամ ծախսվելու այդ գումարները։
Հարցման մեջ ընդդիմադիր պատգամավորը խնդրել է ներկայացնել տրամադրվելիք աջակցության նախահաշիվը` ըստ ծախսային հոդվածների, հետաքրքրվել է նաև, թե գումարի որ մասն է արդեն ծախսվել։
Խաչատրյանին պատասխանել են ոչ ՀՀ արտգործնախարարությունից։
«ԵՄ–ի ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսի հայտարարության ընթացքում նշված գումարը ըստ ԵՄ կողմի, այս պահին տրամադրվել է ուղղակիորեն։ Այդ գումարների մի մասը տրամադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների խթանմանը` «Արտեմիս» ծրագրի միջոցով (գումարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղակիորեն չի տրամադրվել)։ Գումարն ուղղվել է նաև ոչ կառավարական կազմակերպությունների, տեղեկությունների ստուգման հարթակների և անկախ լրագրողների կարողությունների խթանմանը` հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայության ամրապնդման նպատակով»,– ասված է ԱԳՆ պատասխանում։
Արթուր Խաչատրյանին վրդովվեցրել է այն, որ իր հարցերին հստակ պատասխաններ չեն եղել, թե ում, որքան և ինչի համար են եվրոպացիները գումարներ հատկացրել։
Հիշեցնենք` 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵՄ–ն պատրաստվում էր 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին: