https://arm.sputniknews.ru/20260516/artahanumy-ksksvi-erevanic-belgvorvodci-inzhenernery-nerkajacrel-en-ambardzichneri-mvodelner-102256988.html
Արտահանումը կսկսվի Երևանով. բելգորոդցի ինժեներները ներկայացրել են ամբարձիչների մոդելներ
Արտահանումը կսկսվի Երևանով. բելգորոդցի ինժեներները ներկայացրել են ամբարձիչների մոդելներ
Sputnik Արմենիա
Բելգորոդի մարզը Երևանում անցկացվող շինարարական ցուցահանդեսին մասնակցում է 4 ընկերություններով: Դրանցից մեկի (բեռնամբարձիչներ արտադրող) համար ՀՀ–ն կարող է... 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T15:17+0400
2026-05-16T15:17+0400
2026-05-16T16:08+0400
բելգորոդ
շինարարություն
ինժեներ
արտահանում
գյուղատնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102254982_0:56:1536:920_1920x0_80_0_0_e0cf5b0c2276e1c6b529b4a643a3fde0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզից բեռնամբարձիչների համար արտահանման առաջին ուղղությունը կարող է լինել Հայաստանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտահանման աջակցման մարզային կենտրոնի տնօրեն Օքսանա Օսիպովան Երևանում անցկացվող «Construction Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ։Ցուցահանդեսում Բելգորոդի մարզը ներկայացված է առանձին տաղավարով՝ 4 ձեռնարկություններով:Այդ ընկերություններից մեկը՝ «Temir Hydro»-ն, արտադրում է տարբեր տեսակի արդյունաբերական ամբարձիչներ։Եվս մեկ ընկերություն` «Եվրոսփրեյը», մի քանի տարի առաջ ներկայացված էր հայկական շուկայում և այժմ ցանկանում է վերսկսել մատակարարումները։Ներկայացված են նաև երկու այլ արտադրողներ՝ մետաղական դռների, ինչպես նաև լարման ռելեների և այլ էլեկտրատեխնիկայի։Օսիպովայի խոսքով` չնայած ուկրաինական հակամարտության պատճառով առաջացած դժվարություններին (մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինական զինուժի կողմից), ձեռնարկությունները շարունակում են աշխատել և զարգացման ծրագրեր կազմել:2025 թվականի վերջին Բելգորոդի մարզի արտահանման աջակցման կենտրոնը Հայաստան բերեց մի քանի գործարար ընկերությունների, որոնք այստեղ բիզնես-կապեր հաստատեցին։Նշենք, որ Բելգորոդի մարզի արտահանման աջակցության կենտրոնը փոքր և միջին տարածաշրջանային ընկերություններին օգնում է մասնակցել արտասահմանյան ցուցահանդեսներին, որոնել գործընկերներ, ինչպես նաև մասնակի փոխհատուցում է ապրանքների արտահանման մատակարարման ծախսերը:
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102254982_86:0:1451:1024_1920x0_80_0_0_e0434fc777353d2bfb137b92d7c43431.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, շինարարություն, ինժեներ, արտահանում, գյուղատնտեսություն
բելգորոդ, շինարարություն, ինժեներ, արտահանում, գյուղատնտեսություն
Արտահանումը կսկսվի Երևանով. բելգորոդցի ինժեներները ներկայացրել են ամբարձիչների մոդելներ
15:17 16.05.2026 (Թարմացված է: 16:08 16.05.2026) Բելգորոդի մարզը Երևանում անցկացվող շինարարական ցուցահանդեսին մասնակցում է 4 ընկերություններով: Դրանցից մեկի (բեռնամբարձիչներ արտադրող) համար ՀՀ–ն կարող է դառնալ 1–ին արտաքին շուկան, մյուսը (ներկերի և լաքերի գործարան) արդեն աշխատել է և ցանկանում է վերսկսել վաճառքները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզից բեռնամբարձիչների համար արտահանման առաջին ուղղությունը կարող է լինել Հայաստանը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտահանման աջակցման մարզային կենտրոնի տնօրեն Օքսանա Օսիպովան Երևանում անցկացվող «Construction Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ։
Ցուցահանդեսում Բելգորոդի մարզը ներկայացված է առանձին տաղավարով՝ 4 ձեռնարկություններով:
Այդ ընկերություններից մեկը՝ «Temir Hydro»-ն, արտադրում է տարբեր տեսակի արդյունաբերական ամբարձիչներ։
«Այս տեխնոլոգիան «ծնունդով» մեր մարզից է, քանի որ բոլոր թողարկվող մոդելները տվյալ ընկերությունը ոչ միայն արտադրում է, այլև ինքն է մշակում։ Տեխնոլոգիան հաջող է, բայց մինչ այժմ ընկերությունը կենտրոնացած էր ներքին շուկայի վրա: Հիմա այն ընտրել է Հայաստանը որպես գերակա ուղղություն», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Օսիպովան։
Եվս մեկ ընկերություն` «Եվրոսփրեյը», մի քանի տարի առաջ ներկայացված էր հայկական շուկայում և այժմ ցանկանում է վերսկսել մատակարարումները։
Ներկայացված են նաև երկու այլ արտադրողներ՝ մետաղական դռների, ինչպես նաև լարման ռելեների և այլ էլեկտրատեխնիկայի։
Օսիպովայի խոսքով` չնայած ուկրաինական հակամարտության պատճառով առաջացած դժվարություններին (մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինական զինուժի կողմից), ձեռնարկությունները շարունակում են աշխատել և զարգացման ծրագրեր կազմել:
2025 թվականի վերջին Բելգորոդի մարզի արտահանման աջակցման կենտրոնը Հայաստան բերեց մի քանի գործարար ընկերությունների, որոնք այստեղ բիզնես-կապեր հաստատեցին։
«Եվ երբ մեր շինարարական ընկերություններին տեղեկացրինք այս ցուցահանդեսի մասին, շատերը հաճույքով արձագանքեցին։ Ավելին. հնարավոր է, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ տարվա երկրորդ կեսին մենք գանք նոր բիզնես-առաքելությամբ և լինենք ոչ միայն Երևանում, այլ նաև այլ քաղաքներում»,-հավելեց Օսիպովան։
Նշենք, որ Բելգորոդի մարզի արտահանման աջակցության կենտրոնը փոքր և միջին տարածաշրջանային ընկերություններին օգնում է մասնակցել արտասահմանյան ցուցահանդեսներին, որոնել գործընկերներ, ինչպես նաև մասնակի փոխհատուցում է ապրանքների արտահանման մատակարարման ծախսերը: