00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վենեսուելական հաջողություն և իրանական ձախողում. ԱՄՆ-ը նոր ռազմավարություն է փնտրում

© REUTERS / Maxim ShemetovՍի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը
Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Վաշինգտոնն ու Պեկինը հարկադրված են մի կողմից պայքարել միմյանց դեմ, մյուս կողմից՝ պահպանել տնտեսական կապերը:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ի վերջին գործողությունները Մերձավոր Արևելքում ու Լատինական Ամերիկայում հակասական արդյունքներ են գրանցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը նկատեց, որ, եթե Վենեսուելայում հնարավոր եղավ հասնել իշխանափոխության և երկիրը վերադարձնել պրոամերիկյան քաղաքական դաշտ, ապա Իրանի պարագայում Վաշինգտոնը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։
«Իրանին չհաջողվեց ո՛չ տապալել, ո՛չ էլ հարկադրել ընդունել Միացյալ Նահանգների պայմանները, և այժմ նույն Հորմուզի նեղուցի հետ կապված՝ Իրանը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։ Հետևաբար, Իրանի հետ կապված գոնե մինչ այս պահը տեղի ունեցողը որևէ կերպ հնարավոր չէ Միացյալ Նահանգների համար հաջողություն համարել»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ փորձագիտական շրջանակում տեսակետ կար, որ Իրանից հետո ԱՄՆ թիրախը լինելու է Չինաստանի թուլացումը, սակայն հիմա նկատելի է, որ ԱՄՆ նախագահի կոշտ հռետորաբանությունը փոխվել է, որի վկայություն է նաև Չինաստանում Դոնալդ Թրամփի հայտարարությունները, Պողոսյանն արձագանքեց` չբացառելով, որ Թրամփի այցը Պեկին հետաձգվել էր հենց այն ակնկալիքով, որ մինչ այդ կհաջողվեր կարգավորել իրանական հարցը, ինչը, սակայն, ձախողվեց։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվում էր Չինաստանում:
«Չինական ուղղությունը թերևս միակն է, որտեղ ամերիկյան քաղաքական վերնախավը՝ հանրապետականներն ու դեմոկրատները, ունեն լիակատար համաձայնություն. Չինաստանը 21-րդ դարի թիվ մեկ մրցակիցն է։ Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակն է թույլ չտալ Պեկինի հետագա հզորացումը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում։ Ռազմական առումով առայժմ Միացյալ Նահանգները անգերազանցելի են, չնայած Իրանի դեմ այս պատերազմը ցույց տվեց, որ ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ունենալը դեռևս հաղթանակի գրավական չէ»,– նշեց Պողոսյանը։
Թրամփի պատվիրակության կազմում խոշոր կորպորացիաների ղեկավարների ներկայությունը Պողոսյանը բացատրեց ներքաղաքական խնդիրներով։ Նա հիշեցրեց, որ առջևում միջանկյալ և նախագահական ընտրություններն են, իսկ ամերիկյան ընտրողի համար առաջնայինը տնտեսությունն ու սեփական եկամուտներն են։
«Թրամփը ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա ամերիկյան խոշոր ընկերությունների համար որոշակի հավելյալ նպաստավոր գործարքների հնարավորություն ստեղծի... Նա ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա որոշակի գործարքների մասին հաղորդել, հետ գալ Միացյալ Նահանգներ և իր ընտրողներին ասել, որ տեսեք՝ ես կարողացա հասնել նրան, որ չինական շուկան բացվելու է ամերիկյան ընկերությունների համար»,– մանրամասնեց Պողոսյանը։
Ամերիկյան բիզնեսը գոհ է. Մասկը հայտարարել է` Չինաստանում հանդիպումները հիանալի են անցնում
Միևնույն ժամանակ փորձագետը նկատեց, որ Թրամփ- Սի Ծինփին հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է Թայվանի կարգավիճակը։ Նրա խոսքով`չնայած հնչած գովեստի խոսքերին, չինական կողմը հստակ հասկացրել է իր դիրքորոշումը՝ թույլ չտալով որևէ երկիմաստություն։
«Մենք տեսանք նաև, որ Սին հստակ հայտարարեց, որ եթե Թայվանի հարցում փոխըմբռնում չլինի, ապա կարող է շատ լուրջ ճգնաժամ առաջ բերել հարաբերություններում։ Սա այն հարցն է, որտեղ Չինաստանը պատրաստ չէ զիջումների»,– շարունակեց Պողոսյանը։
Բանախոսի գնահատմամբ` Թայվանի շուրջ հնարավոր էսկալացիան կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, որոնք իրենց ծավալով կգերազանցեն ներկայիս տարածաշրջանային բոլոր հակամարտությունները։
Այս պահին, ըստ փորձագետի, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Պեկինը փորձում են կառավարել այս ճգնաժամը և թույլ չտալ իրավիճակի անվերահսկելի սրացում։ Սակայն, ըստ Պողոսյանի, Թայվանը մնում է այն գլխավոր գործոնը, որը կարող է ցանկացած պահի տապալել տասնամյակներով կառուցված տնտեսական փոխկապակցվածությունը՝ վերածելով այն ուղիղ ռազմական բախման։
Բենիամին Պողոսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ–Չինաստան հարաբերությունները այսօր սառը պատերազն են որակվում, սակայն ի տարբերություն ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտության, որտեղ տնտեսությունները տարանջատված էին, այժմ Վաշինգտոնն ու Պեկինը էականորեն «ներհյուսված» են։ Փորձագետը նշեց, որ չնայած Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերին, տնտեսական կապերի կտրուկ խզումն անհնար է. այն երկուստեք ցավոտ կլինի։
«Այսինքն՝ երկուսն էլ հարկադրված են մի կողմից իրար դեմ պայքարել, բայց մյուս կողմից էլ տնտեսական ինտենսիվ կապերը շարունակվելու են օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Տնտեսական կապերի կտրուկ խզումը երկու պետությունների համար կարող է շատ ցավոտ լինել, ու դա կողմերը հասկանում են»։
Փորձագետը եզրափակեց` ասելով, որ հենց չինական մատչելի ապրանքներն են թույլ տալիս ապահովել միջին ամերիկացու ներկայիս կենսամակարդակը, ուստի քաղաքական հռետորաբանությունն ու տնտեսական իրականությունը դեռ երկար ժամանակ պետք է «հաշտ» գոյակցեն։
Լրահոս
0