https://arm.sputniknews.ru/20260515/ukrainakan-atsn-hardzakvel-e-belgvorvodi-bazmabnakaran-shenqeric-meki-vra-tuzhatsner-kan-102246557.html
Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկի վրա. տուժածներ կան
Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկի վրա. տուժածներ կան
Sputnik Արմենիա
Բեկորային վնասվածքներ ստացած 3 տարեկան աղջնակը շտապօգնության միջոցով տեղափոխվել է մանկական մարզային կլինիկական հիվանդանոց: 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T22:17+0400
2026-05-15T22:17+0400
2026-05-15T22:29+0400
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:94:1000:657_1920x0_80_0_0_b51a7fa24f46fae2e74e4b55e211c875.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկի վրա, հարձակման հետևանքով կան տուժածներ։Մարզի օպերատիվ շտաբը հայտնում է, որ տուժածների թվում 4 տարեկան աղջնակ կա և 2 կին։«Ուկրաինական ԱԹՍ-ն Բելգորոդում գրոհել է բազմաբնակարան շենքի վրա, կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է», – ասվում է շտաբի տելեգրամյան ալիքով հրապարակված հաղորդագրության մեջ։Նշվում է, որ ուսի, կրծքավանդակի և ոտքի բեկորային վնասվածքներ ստացած 3 տարեկան աղջնակը շտապօգնության բրիգադով տեղափոխվել է մարզային մանկական կլինիկական հիվանդանոց: Դեմքի և սրունքի բեկորային վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են մարզային կլինիկական հիվանդանոց: Եվս երկու վիրավոր՝ տղամարդ և կին, բեկորային վնասվածքներով տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:0:1000:750_1920x0_80_0_0_b348f7045889e5e7501cae144a3719ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ
Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկի վրա. տուժածներ կան
22:17 15.05.2026 (Թարմացված է: 22:29 15.05.2026) Բեկորային վնասվածքներ ստացած 3 տարեկան աղջնակը շտապօգնության միջոցով տեղափոխվել է մանկական մարզային կլինիկական հիվանդանոց:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկի վրա, հարձակման հետևանքով կան տուժածներ։
Մարզի օպերատիվ շտաբը հայտնում է, որ տուժածների թվում 4 տարեկան աղջնակ կա և 2 կին։
«Ուկրաինական ԱԹՍ-ն Բելգորոդում գրոհել է բազմաբնակարան շենքի վրա, կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է», – ասվում է շտաբի տելեգրամյան ալիքով հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուսի, կրծքավանդակի և ոտքի բեկորային վնասվածքներ ստացած 3 տարեկան աղջնակը շտապօգնության բրիգադով տեղափոխվել է մարզային մանկական կլինիկական հիվանդանոց: Դեմքի և սրունքի բեկորային վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են մարզային կլինիկական հիվանդանոց: Եվս երկու վիրավոր՝ տղամարդ և կին, բեկորային վնասվածքներով տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։