https://arm.sputniknews.ru/20260515/tatvojann-asum-e-armaviri-qvoleji-usanvoghnerin-ugharkel-en-qarvozarshavi-qvolejic-herqum-en-102236532.html
Թաթոյանն ասում է՝ Արմավիրի քոլեջի ուսանողներին ուղարկել են քարոզարշավի. քոլեջից հերքում են
Թաթոյանն ասում է՝ Արմավիրի քոլեջի ուսանողներին ուղարկել են քարոզարշավի. քոլեջից հերքում են
Sputnik Արմենիա
Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսը հրապարակված ձայնագրությունում նաև հայտնում է, որ իրեն էլ են հանձնարարել գնալ Արմավիրի հրապարակ, ինքն էլ իր... 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T18:34+0400
2026-05-15T18:34+0400
2026-05-15T18:47+0400
քարոզարշավ
արման թաթոյան
արմավիրի մարզ
քոլեջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102237368_0:0:1920:1080_1920x0_80_0_0_269c1f0ede593c82d486393c081546c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նոր գործարկված իրենց թեժ գծին հարկադրաբար քարոզարշավի մասնակցելու ահազանգերից մեկի ձայնագրություն ներկայացրեց։ «Մենք արդեն մի շարք ահազանգեր ենք ստացել, բայց դրանցից մեկի վերաբերյալ ձայնագրություն էլ ունենք։ Պարտադրում են ուսանողներին՝ մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Խոսքն Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի մասին է»,- ասաց Թաթոյանը։Ձայնագրությունում լսվում է, որ դասախոսներից մեկը հայտարարում է, թե պետք է հրապարակում հավաքվեն ու խոսքը 2 կուրսի է վերաբերում։ Միևնույն ժամանակ, դասախոսն ասում է, որ իրեն հանձնարարել են գնալ, ինքն էլ իր 2 խմբին է հանձնարարում ու հորդորում է գնալ հրապարակ։ Ասում է, որ ինքն էլ է այնտեղ լինելու ու չի ցանկանում, որ հրապարակում իր ուսանողները չլինեն։Ուսանողներից մի քանիսը հայտնել են, որ գիտեն՝ ՔՊ-ի քարոզարշավն է լինելու, ինչին ի պատասխան դասախոսը նշել է՝ քաղաքականացնել պետք չէ, ասվել է՝ լինել հրապարակում, ուրեմն՝ պետք է լինել։ Թաթոյանը հայտարարեց, որ Արմավիրի քոլեջի այս դասախոսը նաև Արմավիրի ավագանու անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։Քաղաքական գործչի պնդմամբ՝ նման իրավիճակները փաստում են այն մասին, որ շատերին բերում են քարոզարշավի՝ ուղղակի գլխաքանակ ապահովելու համար։Թաթոյանը հարց հնչեցրեց գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին՝ հետաքրքրվելով՝ արդյոք հարցաքննության կանչվելու կամ պատասխանատվության ենթարկվելու են ՔՊ-ի քարոզարշավները համակարգող Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պնդեց՝ ընդդիմության մոտ նմանատիպ ձայանգրություններ հայտնաբերելու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկեին ու ձերբակալություններ կլինեին։ Ավելի ուշ ArmLur.am-ին քոլեջի կարիերայի պատասխանատուն հայտնել է, որ դա թյուրիմացություն է և նման հրահանգ երբևէ չի եղել։Պարբերականը դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղից հայտնել են՝ ներկայացված ահազանգը կուսումնասիրվի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կտրվի սահմանված ընթացք։Հիշեցնենք, որ մայիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հենց Արմավիրի մարզում է իր քարոզարշավն իրականացնում։Հավելենք, որ «Հայաստան» դաշինքը նույնպես որոշել է փաստահավաք գործունեություն սկսել խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել հարկադրելու դեպքերով։
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Թաթոյանն ասում է՝ Արմավիրի քոլեջի ուսանողներին ուղարկել են քարոզարշավի. քոլեջից հերքում են
Sputnik Արմենիա
Թաթոյանն ասում է՝ Արմավիրի քոլեջի ուսանողներին ուղարկել են քարոզարշավի. քոլեջից հերքում են
2026-05-15T18:34+0400
true
PT3M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102237368_215:0:1655:1080_1920x0_80_0_0_6758952dbeb2cb484f18bcccfbb79945.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քարոզարշավ, արման թաթոյան, արմավիրի մարզ, քոլեջ, видео
քարոզարշավ, արման թաթոյան, արմավիրի մարզ, քոլեջ, видео
Թաթոյանն ասում է՝ Արմավիրի քոլեջի ուսանողներին ուղարկել են քարոզարշավի. քոլեջից հերքում են
18:34 15.05.2026 (Թարմացված է: 18:47 15.05.2026) Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսը հրապարակված ձայնագրությունում նաև հայտնում է, որ իրեն էլ են հանձնարարել գնալ Արմավիրի հրապարակ, ինքն էլ իր ուսանողներին է հանձնարարում նույնը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նոր գործարկված իրենց թեժ գծին հարկադրաբար քարոզարշավի մասնակցելու ահազանգերից մեկի ձայնագրություն ներկայացրեց։
«Մենք արդեն մի շարք ահազանգեր ենք ստացել, բայց դրանցից մեկի վերաբերյալ ձայնագրություն էլ ունենք։ Պարտադրում են ուսանողներին՝ մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Խոսքն Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի մասին է»,- ասաց Թաթոյանը։
Ձայնագրությունում լսվում է, որ դասախոսներից մեկը հայտարարում է, թե պետք է հրապարակում հավաքվեն ու խոսքը 2 կուրսի է վերաբերում։ Միևնույն ժամանակ, դասախոսն ասում է, որ իրեն հանձնարարել են գնալ, ինքն էլ իր 2 խմբին է հանձնարարում ու հորդորում է գնալ հրապարակ։ Ասում է, որ ինքն էլ է այնտեղ լինելու ու չի ցանկանում, որ հրապարակում իր ուսանողները չլինեն։
«Դուք իմ երեսը պարզ կանեք, ես էլ իմ տնօրենության։ Համ էլ, էրեխեք ջան, համերգ է լինելու, կգաք, լավ ժամանակ կանցկացնեք։ Մաքսիմալ պետք է, որ շատ լինեք»,- ձայնագրությունում ասում է քոլեջի դասախոսը։
Ուսանողներից մի քանիսը հայտնել են, որ գիտեն՝ ՔՊ-ի քարոզարշավն է լինելու, ինչին ի պատասխան դասախոսը նշել է՝ քաղաքականացնել պետք չէ, ասվել է՝ լինել հրապարակում, ուրեմն՝ պետք է լինել։
Թաթոյանը հայտարարեց, որ Արմավիրի քոլեջի այս դասախոսը նաև Արմավիրի ավագանու անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Քաղաքական գործչի պնդմամբ՝ նման իրավիճակները փաստում են այն մասին, որ շատերին բերում են քարոզարշավի՝ ուղղակի գլխաքանակ ապահովելու համար։
Թաթոյանը հարց հնչեցրեց գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին՝ հետաքրքրվելով՝ արդյոք հարցաքննության կանչվելու կամ պատասխանատվության ենթարկվելու են ՔՊ-ի քարոզարշավները համակարգող Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պնդեց՝ ընդդիմության մոտ նմանատիպ ձայանգրություններ հայտնաբերելու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկեին ու ձերբակալություններ կլինեին։
«Սա հանցագործության մասին հաղորդում է, ու մենք էլ ըստ իրավասության կուղարկենք իրավապահ մարմիններին։ Չնայած, անկախ նրանից՝ գրավոր հաղորդում կուղարկեմ, թե ոչ, միևնույնն է՝ սա արդեն հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Այդ վարույթները պետք է նախաձեռնվեն ոչ թե տնօրենների, ռեկտորների կամ դասախոսների նկատմամբ, այլ ավելի վերևների (նկատի ունի ՔՊ-ական պաշտոնյաներին, որոնք քարոզարշավի համակարգողներն են – խմբ․)»,- ասաց Թաթոյանը։
Ավելի ուշ
ArmLur.am-ին քոլեջի կարիերայի պատասխանատուն հայտնել է, որ դա թյուրիմացություն է և նման հրահանգ երբևէ չի եղել։
Պարբերականը դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղից հայտնել են՝ ներկայացված ահազանգը կուսումնասիրվի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կտրվի սահմանված ընթացք։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հենց Արմավիրի մարզում է իր քարոզարշավն իրականացնում։
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքը նույնպես որոշել է փաստահավաք գործունեություն սկսել խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել հարկադրելու դեպքերով։