https://arm.sputniknews.ru/20260515/rue-n-dimel-e-hh-karavarutjany-sb-nikvoghajvosum-zhamergutjunner-anckacnelu-hamar-102224657.html
ՌՈւԵ-ն դիմել է ՀՀ կառավարությանը՝ Սբ. Նիկողայոսում ժամերգություններ անցկացնելու համար
ՌՈւԵ-ն դիմել է ՀՀ կառավարությանը՝ Սբ. Նիկողայոսում ժամերգություններ անցկացնելու համար
Sputnik Արմենիա
Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը հնագույն ուղղափառ տաճարներից մեկն է Հայաստանի տարածքում: 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T15:34+0400
2026-05-15T15:34+0400
2026-05-15T15:34+0400
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102219440_0:84:1600:984_1920x0_80_0_0_2832dee1ae4385498a0b729746c38214.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ Ստեփանավանի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին ՌՈւԵ-ին օգտագործման հանձնելու հնարավորության շուրջ:Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայոց թեմի քարտուղար, ավագերեց Արսենին:Այն վերջին շրջանում վերականգնվել է պետական միջոցների հաշվին, աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մարտի սկզբին:Նա ընդգծեց, որ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը Հայաստանի տարածքում գործող ամենահին ուղղափառ տաճարներից է: Երկար ժամանակ շենքը եղել է վթարային վիճակում և մասշտաբային վերականգնողական աշխատանքների կարիք է ունեցել:Ավելի վաղ օբյեկտը հետազոտել էին շինարարության ոլորտի մասնագետները, որոնք մատնանշել էին կոնստրուկցիաների կրիտիկական վիճակը: Ըստ նրանց գնահատման՝ տաճարը պետք էր կա՛մ կապիտալ վերականգնել, կա՛մ փաստացի վերակառուցել՝ պահպանելով պատմական ճարտարապետական տեսքը: Հետագայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նախաձեռնվեցին վերականգնողական աշխատանքները:Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը կառուցվել է 1846 թվականին Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ուղղափառ համայնքի համար: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկեղեցին դադարել է գործել: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ տաճարի պատերն ու տանիքը վնասվել էին:Լոռվա բերդի և Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին 2024 թվականին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102219440_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9c901a28383aee1c298b3370e80a521c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եկեղեցի
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եկեղեցի
ՌՈւԵ-ն դիմել է ՀՀ կառավարությանը՝ Սբ. Նիկողայոսում ժամերգություններ անցկացնելու համար
Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը հնագույն ուղղափառ տաճարներից մեկն է Հայաստանի տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ Ստեփանավանի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին ՌՈւԵ-ին օգտագործման հանձնելու հնարավորության շուրջ:
Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայոց թեմի քարտուղար, ավագերեց Արսենին:
Այն վերջին շրջանում վերականգնվել է պետական միջոցների հաշվին, աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մարտի սկզբին:
«Տաճարում ժամերգությունները դեռևս չեն վերսկսվել, քանի որ ներկայումս նախարարության հետ բանակցություններ ենք վարում եկեղեցին ՌՈւԵ-ին հանձնելու կամ տաճարի համատեղ օգտագործման ձևաչափ ստեղծելու հնարավորության շուրջ: Այս հարցը քննարկվում է, և մենք սպասում ենք պատասխանի»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը Հայաստանի տարածքում գործող ամենահին ուղղափառ տաճարներից է: Երկար ժամանակ շենքը եղել է վթարային վիճակում և մասշտաբային վերականգնողական աշխատանքների կարիք է ունեցել:
Ավելի վաղ օբյեկտը հետազոտել էին շինարարության ոլորտի մասնագետները, որոնք մատնանշել էին կոնստրուկցիաների կրիտիկական վիճակը: Ըստ նրանց գնահատման՝ տաճարը պետք էր կա՛մ կապիտալ վերականգնել, կա՛մ փաստացի վերակառուցել՝ պահպանելով պատմական ճարտարապետական տեսքը: Հետագայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նախաձեռնվեցին վերականգնողական աշխատանքները:
«Ես բազմիցս այցելել եմ օբյեկտ վերականգնման ընթացքում և տպավորված էի ինչպես որակով, այնպես էլ իրականացված աշխատանքների տեմպերով: Հիմքի և կամարների ամրացման զգալի ծավալի աշխատանք է կատարվել: Այսօր տաճարը լիովին վերականգնված է և գերազանց վիճակում է»,-հայտարարեց ավագերեց Արսենին:
Սուրբ Նիկողայոս Հրաշագործի տաճարը կառուցվել է 1846 թվականին Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ուղղափառ համայնքի համար: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկեղեցին դադարել է գործել: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ տաճարի պատերն ու տանիքը վնասվել էին:
Լոռվա բերդի և Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին 2024 թվականին: