00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ

Բաժանորդագրվել
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հարձակման հետևանքները վերացվում են։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով երեք մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել են, նրանց թվում նաև երեխաներ կան, վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը:
«Կիևի ռեժիմի ահաբեկչական գրոհի պատճառով Ռյազանում վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում: Ցավոք, երեք մարդ զոհվել է, տասներկուսը տուժել են, այդ թվում՝ երեխաներ: Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել»,-գրել է Մալկովն իր Telegram-ալիքում:
Նա հավելել է, որ իրականացվում է վնասված կոնստրուկցիաների բացում: Կազմակերպվել է նաև բնակիչների տարհանում, իսկ նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր:
«Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, ընթանում է հետևանքների վերացում: Սոցիալական ծառայություններին և պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված է ողջ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին և զոհվածների ընտանիքներին»,-հավելել է մարզպետը:
Ինչպես հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, Ռյազանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 7 տուժածները գտնվում են հիվանդանոցներում, 4 երեխա, 2 մեծահասակ ծանր վիճակում են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
355 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի օդային տարածքում. ՌԴ ՊՆ
Լրահոս
0