https://arm.sputniknews.ru/20260515/rdn-arajarkum-e-briksi-hamar-nvor-nerdrumajin-hartak-steghtsel-lavrvov-102244731.html
ՌԴ–ն առաջարկում է ԲՐԻԿՍ–ի համար նոր ներդրումային հարթակ ստեղծել. Լավրով
ՌԴ–ն առաջարկում է ԲՐԻԿՍ–ի համար նոր ներդրումային հարթակ ստեղծել. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովի խոսքով` հարթակը թույլ կտա զգալի միջոցներ կուտակել միավորման տարածքում զարգացման նախագծեր իրականացնելու համար։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T21:34+0400
2026-05-15T21:34+0400
2026-05-15T21:52+0400
ռուսաստան
բրիկս
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_0:54:900:560_1920x0_80_0_0_45da1273ac0d65f717ebcfc09fdaff09.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուսաստանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների համար նոր ներդրումային հարթակ ստեղծել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:«Ռուսաստանն առաջարկում է որպես հեռանկարային գործիք նոր ներդրումային հարթակ ստեղծել, որը թույլ կտա զգալի միջոցներ կուտակել, այդ թվում՝ թվային ակտիվների օգտագործման միջոցով, մեր միավորման տարածքում զարգացման նախագծեր իրականացնելու համար», - ասել է Լավրովը ԲՐԻԿՍ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում:Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, ԲՐԻԿՍ-ը հանդես է գալիս որպես ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից ուժերի համախմբման կետ:Նրա խոսքով՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ ԲՐԻԿՍ-ի համատեղ գործունեությունը հատկապես արդիական է այն դեպքում, երբ մի շարք երկրներ դրանք օգտագործում են իրենց ոչ հարմար կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար:«Հաշվի առնելով միջազգային կայունության սպառնալիքների համալիր բնույթը՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում ԲՐԻԿՍ ձևաչափով ահաբեկչության և ծայրահեղականության, կոռուպցիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության ամրապնդմանը։ Նման համատեղ աշխատանքը հատկապես արդիական է, երբ մի շարք երկրներ այս հարցերն օգտագործում են որպես պատրվակ անցանկալի կառավարությունների վրա տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական ճնշման համար», – ասել է Լավրովը։ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին կազմակերպությանը միացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2024 թվականի սկզբին ԲՐԻԿՍ-ին միացան ևս մի շարք երկրներ։ԲՐԻԿՍ-ի երկրների համար նոր վճարային համակարգը Հայաստանի շուկա մտնելու ուղիներ է փնտրում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_49:0:849:600_1920x0_80_0_0_ff48537598b62e57e5c29b387cdd1ed1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բրիկս, սերգեյ լավրով
ռուսաստան, բրիկս, սերգեյ լավրով
ՌԴ–ն առաջարկում է ԲՐԻԿՍ–ի համար նոր ներդրումային հարթակ ստեղծել. Լավրով
21:34 15.05.2026 (Թարմացված է: 21:52 15.05.2026) Լավրովի խոսքով` հարթակը թույլ կտա զգալի միջոցներ կուտակել միավորման տարածքում զարգացման նախագծեր իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուսաստանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների համար նոր ներդրումային հարթակ ստեղծել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանն առաջարկում է որպես հեռանկարային գործիք նոր ներդրումային հարթակ ստեղծել, որը թույլ կտա զգալի միջոցներ կուտակել, այդ թվում՝ թվային ակտիվների օգտագործման միջոցով, մեր միավորման տարածքում զարգացման նախագծեր իրականացնելու համար», - ասել է Լավրովը ԲՐԻԿՍ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում:
Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, ԲՐԻԿՍ-ը հանդես է գալիս որպես ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից ուժերի համախմբման կետ:
Նրա խոսքով՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ ԲՐԻԿՍ-ի համատեղ գործունեությունը հատկապես արդիական է այն դեպքում, երբ մի շարք երկրներ դրանք օգտագործում են իրենց ոչ հարմար կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար:
«Հաշվի առնելով միջազգային կայունության սպառնալիքների համալիր բնույթը՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում ԲՐԻԿՍ ձևաչափով ահաբեկչության և ծայրահեղականության, կոռուպցիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության ամրապնդմանը։ Նման համատեղ աշխատանքը հատկապես արդիական է, երբ մի շարք երկրներ այս հարցերն օգտագործում են որպես պատրվակ անցանկալի կառավարությունների վրա տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական ճնշման համար», – ասել է Լավրովը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին կազմակերպությանը միացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2024 թվականի սկզբին ԲՐԻԿՍ-ին միացան ևս մի շարք երկրներ։