00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ի պաստառին «X» դնելու համար մի կնոջ են բերման ենթարկել, հետո ազատ են արձակել. փաստաբան

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառի վրա «X» դնելու համար բերման է ենթարկվել կանադահայ Շողիկ Շահբազյանը, որին գրեթե ամբողջ օրը ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել: Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ Մելիքյանն իր էջում գրել էր, որ ժամը 12:10-ին հեռախոսազանգ է ստացել մի անծանոթ տիկնոջից, որն իրեն հայտնել է, թե գտնվում է մետրոպոլիտենում, իրեն ձերբակալում են ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։ Կինը դրանից հետո դարձել է անհասանելի:
«Այս ընթացքում տիկին Շողիկն անազատության մեջ էր: Նրա մոտից հեռախոսն էլ են վերցրել: Տիկնոջը ոստիկանություն էին տարել «քարոզչությունը խոչընդոտելու» հոդվածով, քրեական վարույթ էլ է նախաձեռնվել: Նրան հարցաքննել են: Հիմա նա ազատ է արձակվել»,- հայտնում է Մելիքյանը:
Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու են քրեական վարույթ նախաձեռնել, եթե կարող էր լինել վարչական իրավախախտում քարոզչական նյութերը վնասելու համար:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0