https://arm.sputniknews.ru/20260515/pvogheri-lvacman-gvorts-mvoldvovajum-khuzarkel-en-flyone-aviaynkerutjan-grasenjaknery-102237135.html
Փողերի լվացման գործ. Մոլդովայում խուզարկել են «FlyOne» ավիաընկերության գրասենյակները
Փողերի լվացման գործ. Մոլդովայում խուզարկել են «FlyOne» ավիաընկերության գրասենյակները
Sputnik Արմենիա
Խուզարկություններն իրականացրել են դատախազները հարկային ծառայության սպաների հետ համատեղ՝ Մոլդովայի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի ուժային աջակցությամբ։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T18:40+0400
2026-05-15T18:40+0400
2026-05-15T18:42+0400
մոլդովա
ավիաընկերություն
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35684885_0:0:1600:900_1920x0_80_0_0_d93198b57da7fb0ec36b18dcf9e7adf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ուժայինները Մոլդովայում խուզարկել են «FlyOne» ավիաընկերության գրասենյակները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Իշխանամետ լրատվամիջոցների տելեգրամյան ալիքներն ավելի վաղ գրել էին, որ ուժայինները խուզարկում են Քիշնևում մասնավոր ավիաընկերության գրասենյակները և գլխավոր տնօրեն Միրչի Մալեկիի բնակության վայրը:Մոլդովայի կազմակերպված հանցավորության և հատուկ գործերի դեմ պայքարի դատախազությունն իր հերթին հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել «FlyOne» ավիաընկերության և Քիշնևի շինարարական ընկերություններից մեկի գրասենյակներում՝ հարկերից խուսափելու և փողերի լվացման գործերի նախաքննության շրջանակներում:«Դատախազները հարկային ծառայության սպաների հետ, ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի մարտիկների ուժային աջակցությամբ Քիշնևում խուզարկություններ են կատարել հարկերից խուսափելու և փողերի լվացման գործով։ Քննչական միջոցառումներն իրականացվել են ոչ միայն ավիափոխադրողի վարչական շենքերում, այլև շինարարական ընկերության գրասենյակներում։ Այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ», - հայտնել է գերատեսչությունը։«FlyOne» ավիաընկերությունը հիմնադրվել է Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից, ավելի ուշ սեփականատեր է դարձել արդարադատության նախկին նախարար Վլադիմիր Չեբոտարը, որի օրոք ակտիվների մի մասը փոխանցվել է Հայաստան, և ստեղծվել է «FlyOne Armenia» դուստր ընկերությունը:
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35684885_0:0:1200:900_1920x0_80_0_0_0daf5159634dddf24cb0f2982a71cad8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, ավիաընկերություն, խուզարկություն
մոլդովա, ավիաընկերություն, խուզարկություն
Փողերի լվացման գործ. Մոլդովայում խուզարկել են «FlyOne» ավիաընկերության գրասենյակները
18:40 15.05.2026 (Թարմացված է: 18:42 15.05.2026) Խուզարկություններն իրականացրել են դատախազները հարկային ծառայության սպաների հետ համատեղ՝ Մոլդովայի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի ուժային աջակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ուժայինները Մոլդովայում խուզարկել են «FlyOne» ավիաընկերության գրասենյակները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Իշխանամետ լրատվամիջոցների տելեգրամյան ալիքներն ավելի վաղ գրել էին, որ ուժայինները խուզարկում են Քիշնևում մասնավոր ավիաընկերության գրասենյակները և գլխավոր տնօրեն Միրչի Մալեկիի բնակության վայրը:
««FlyOne»-ի` Քիշնևում գտնվող գրասենյակներում խուզարկություններն անցկացվում են դատախազության, հարկային ծառայության և ոստիկանության տեսչության համատեղ գործողությունների շրջանակում: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածում կատարված խուզարկություններին, ապա նման տեղեկություն դեռ չկա», - ասել է գործակալության զրուցակիցը։
Մոլդովայի կազմակերպված հանցավորության և հատուկ գործերի դեմ պայքարի դատախազությունն իր հերթին հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել «FlyOne» ավիաընկերության և Քիշնևի շինարարական ընկերություններից մեկի գրասենյակներում՝ հարկերից խուսափելու և փողերի լվացման գործերի նախաքննության շրջանակներում:
«Դատախազները հարկային ծառայության սպաների հետ, ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի մարտիկների ուժային աջակցությամբ Քիշնևում խուզարկություններ են կատարել հարկերից խուսափելու և փողերի լվացման գործով։ Քննչական միջոցառումներն իրականացվել են ոչ միայն ավիափոխադրողի վարչական շենքերում, այլև շինարարական ընկերության գրասենյակներում։ Այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ», - հայտնել է գերատեսչությունը։
«FlyOne» ավիաընկերությունը հիմնադրվել է Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից, ավելի ուշ սեփականատեր է դարձել արդարադատության նախկին նախարար Վլադիմիր Չեբոտարը, որի օրոք ակտիվների մի մասը փոխանցվել է Հայաստան, և ստեղծվել է «FlyOne Armenia» դուստր ընկերությունը: