https://arm.sputniknews.ru/20260515/manramasner-ehq-erevanjan-gagatnazhvoghvovic-inch-en-planavvorum-ukrainan-ev-mvoldvovan-rd-i-dem-102206240.html
Մանրամասներ ԵՔՀ երևանյան գագաթնաժողովից. ինչ են պլանավորում Ուկրաինան և Մոլդովան ՌԴ-ի դեմ
Մանրամասներ ԵՔՀ երևանյան գագաթնաժողովից. ինչ են պլանավորում Ուկրաինան և Մոլդովան ՌԴ-ի դեմ
Sputnik Արմենիա
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը փաստացի ներկայացրել է այն, ինչը հիմք էր հանդիսացել ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) միավորման համար... 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T10:00+0400
2026-05-15T10:00+0400
2026-05-15T11:15+0400
մոլդովա
հայաստան
ուկրաինա
ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
գագաթնաժողով
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102206393_0:74:1670:1013_1920x0_80_0_0_db01eb38a07faae0e07dc8a2ed3c17e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է նաև հետխորհրդային տարածքում ԱՊՀ-ից բացի ևս մեկ պետական միավորում ստեղծելու անհրաժեշտության հարցը՝ առանց Ռուսաստանի։ Այն մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»։Ըստ պարբերականին հասած մանրամասների` հատուկ ընդգծվել է, որ այն պետք է լինի առանց ԱՊՀ առաջատար երկրներից մեկի մասնակցության։Նշվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը փաստացի ներկայացրել է այն, ինչը հիմք էր հանդիսացել ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) միավորման համար 1997 թվականին։ Այդ ժամանակ այս բոլոր երկրները ԱՊՀ անդամ էին։ Վրաստանն առաջինն էր, որ լքեց համագործակցությունը 2009 թվականին՝ Հարավային Օսեթիայի պատերազմից հետո։ Այնուհետև Ուկրաինան։ Մոլդովան վերջերս հայտարարեց միավորումից իր վերջնական դուրս գալու մասին։«Եթե Հայաստանը միանա այդ գաղափարին, այն կդառնա ՎՈւԱՄՀ՝ ԵՄ ձգտումներով կազմակերպություն։ Ավելին, Մոլդովայից բացի բոլորը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերներ են»,–նկատում է թերթը։ՎՈւԱՄ-ը հետխորհրդային տարածքում առաջին միավորումն էր, որը բացառեց Ռուսաստանի Դաշնության մասնակցությունն ու նրա հետ համագործակցության զարգացումը: Գործող առաջնորդներից միակը, որը կարելի է ասել` կանգնած է եղել այս բազմամյա նախագծի ակունքներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Նա միավորման կանոնադրությունը ստորագրել է 2006 թվականին: Այս կազմակերպության անդամ երկրների մնացած առաջնորդները, որոնց մասին շատերն արդեն մոռացել են, փոխվել են: «Պարզվում է, ՎՈՒԱՄ-ը շարունակում է ապրել և նույնիսկ ընդլայնում է իր անդամակցությունը»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։
մոլդովա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102206393_58:0:1542:1113_1920x0_80_0_0_fc7759ffd52f46e29ca502aee92166f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, հայաստան, ուկրաինա, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գագաթնաժողով, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
մոլդովա, հայաստան, ուկրաինա, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գագաթնաժողով, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
Մանրամասներ ԵՔՀ երևանյան գագաթնաժողովից. ինչ են պլանավորում Ուկրաինան և Մոլդովան ՌԴ-ի դեմ
10:00 15.05.2026 (Թարմացված է: 11:15 15.05.2026) Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը փաստացի ներկայացրել է այն, ինչը հիմք էր հանդիսացել ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) միավորման համար 1997 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է նաև հետխորհրդային տարածքում ԱՊՀ-ից բացի ևս մեկ պետական միավորում ստեղծելու անհրաժեշտության հարցը՝ առանց Ռուսաստանի։ Այն մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Ըստ պարբերականին հասած մանրամասների` հատուկ ընդգծվել է, որ այն պետք է լինի առանց ԱՊՀ առաջատար երկրներից մեկի մասնակցության։
«Հեշտ է կռահել, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Գաղափարը պաշտպանել են ֆորումի մասնակիցներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Վրացական կողմի արձագանքը հայտնի չէ»,–գրում է հոդվածագիրը։
Նշվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը փաստացի ներկայացրել է այն, ինչը հիմք էր հանդիսացել ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) միավորման համար 1997 թվականին։ Այդ ժամանակ այս բոլոր երկրները ԱՊՀ անդամ էին։ Վրաստանն առաջինն էր, որ լքեց համագործակցությունը 2009 թվականին՝ Հարավային Օսեթիայի պատերազմից հետո։ Այնուհետև Ուկրաինան։ Մոլդովան վերջերս հայտարարեց միավորումից իր վերջնական դուրս գալու մասին։
«Եթե Հայաստանը միանա այդ գաղափարին, այն կդառնա ՎՈւԱՄՀ՝ ԵՄ ձգտումներով կազմակերպություն։ Ավելին, Մոլդովայից բացի բոլորը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերներ են»,–նկատում է թերթը։
ՎՈւԱՄ-ը հետխորհրդային տարածքում առաջին միավորումն էր, որը բացառեց Ռուսաստանի Դաշնության մասնակցությունն ու նրա հետ համագործակցության զարգացումը: Գործող առաջնորդներից միակը, որը կարելի է ասել` կանգնած է եղել այս բազմամյա նախագծի ակունքներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Նա միավորման կանոնադրությունը ստորագրել է 2006 թվականին: Այս կազմակերպության անդամ երկրների մնացած առաջնորդները, որոնց մասին շատերն արդեն մոռացել են, փոխվել են: «Պարզվում է, ՎՈՒԱՄ-ը շարունակում է ապրել և նույնիսկ ընդլայնում է իր անդամակցությունը»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ
հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։