00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Մարուքյան

© Photo : press office of the Bright Armenia PartyԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ Էդմոն Մարուքյանի` քաղաքական ուժի հետևորդները չեն մասնակցում քարոզարշավին, քանի որ հետո ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ձգտում ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն կազմել։ Այդ մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մենք շատ ադեկվատ գնահատել ենք մեր իրողոթյունները, որ անգամ վարչապետի թեկնածու չենք առաջադրել։ Մենք ասել ենք` վարչապետական մրցավազքի մեջ չենք մտնում։ Ավելին, որևէ մեկը չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել»,– հայտարարեց Մարուքյանը։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու, փոխարենն առաջարկում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը։
Հարցին, թե ինչո՞ւ կուսակցության հետևորդները չկան քարոզարշավի ընթացքում, Մարուքյանն ասաց, որ միտումնավոր նրանց մասնակից չեն դարձնում, որպեսզի հետո ճնշումների չենթարկվեն իշխանությունների կողմից, ԱԱԾ–ն չգա նրանց հետևից։

«Որտեղ մենք քարոզարշավ ենք անում ու մարդիկ են հավաքվում, դա չենք լուսաբանում։ Ինչո՞ւ, որովհետև մարդիկ այնպիսի վախի մթնոլորտի մեջ են, որ ես նախկինում երբեք նման բան չեմ հիշում։ Ավելին ասեմ. այն քաղաքական ուժերի դեպքում, երբ տեսնում եք բազմամարդ շարքեր, դրանք իրենց ակտիվն են, կողմնակի մարդ չեք տեսնի։ Մենք մեր ակտիվին չենք հավաքում։ Պատկերացրեք` մեր ակտիվին հավաքենք, ԱԱԾ–ն նրանց նկարի, հետո նրանք խնդիր ունենա՞ն։ Թող այդ մարդիկ հանգիստ ընտրությունների օրը գնան, իրենց ընտրությունը կատարեն, 30– վայրկյանանոց իրենց գործը կատարեն։ Ի՞նչ կարիք կա մարդկանց գցել շառի մեջ»,– հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։

Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն ամեն անգամ մի գերատեսչության մոտ են քարոզարշավ անցկացնում` խոսելով տվյալ կառույցի խնդիրներ։ Այսօր ՀՀ նախագահականի մոտ էին հավաքվել` ասելու, որ ամաչում են, որ ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանն է, որը որևէ տարաձայնություն չունի գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների հետ, մինչդեռ ՀՀ նախագահի լիազորություններով` նա պետք է լիներ հակակշիռներից մեկը և ունենար իր սեփական կարծիքը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0