https://arm.sputniknews.ru/20260515/karapy-khecgetiny-ev-gajladzuky-gevvorgjany-khvosel-e-irani-shurj-steghtsvats-iravitshaki-masin-102222915.html
«Կարապը, խեցգետինը և գայլաձուկը». Գևորգյանը խոսել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Կարապը, խեցգետինը և գայլաձուկը». Գևորգյանը խոսել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ արևելագետ Կարինե Գևորգյանը հիշեցնում է Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը»... 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T23:59+0400
2026-05-15T23:59+0400
2026-05-15T23:59+0400
հեղինակներ
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90524503_0:17:1601:917_1920x0_80_0_0_4e2635eefcf69f9fa110b54dfb207d8d.jpg
Վերլուծելով առկա իրավիճակը՝ քաղաքագետը փաստում է, որ մոտավորապես նման պատկեր է ձևավորվում տարածաշրջանում, որտեղ, Միացյալ Նահանգներ-Իսրայել տանդեմի հետ Իրանի դիմակայության թեժ փուլի մեկնարկից հետո, տեղի է ունենում ուժերի և ազդեցության գոտիների արմատական վերաբաշխում։Քաղաքագետի խոսքով Ասիայի արևմտյան գոտու պարագծի երկայնքով նշմարվում են փոխգործակցող տարածաշրջանային խաղացողների երեք խմբի ուրվագծեր՝ Իսրայել-ԱՄԷ-Եգիպտոս, Իրան-Պակիստան-Օման-Սաուդյան Արաբիա և Թուրքիա-Կատար։ Իրականում դրանք դեռևս փոխգործակցության առումով, ամրապնդված խմբեր չեն և հեռու են ազդեցության արդեն հայտնի գոտիներ լինելուց։ Ո՛չ մի որոշակիություն, պարզապես անկայուն ուրվագծեր, որոնք փոխվում են ամեն օր:Նա նշում է, որ իրանցիներն իրենք են շփվում ուժի ամենատարբեր կենտրոնների հետ։ Եվ հենց այս ֆոնին տեսանելի է, թե ինչպես է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Սուրբ Աթոռում Իրանի դեսպան Մոհամմադ Հոսեյն Մոհտարիին հանձնում Վատիկանի բարձրագույն դիվանագիտական պարգևը՝ Պիոսի շքանշանը։ Տեղի ունեցող դեպքերի ֆոնին Գևորգյանը դա շատ նշանակալի իրադարձություն է համարում։Կհաջողվի՞, արդյոք, իր ջանքերի արդյունքում Իրանին կազմակերպել ամբողջ մակրոտարածաշրջանի անվտանգությունը՝ դեռ պարզ չէ։ Թեկուզ այն պատճառով, որ գրեթե բոլոր ուժերը՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, փորձում են խանգարել դրան։ Սակայն Գևորգյանը վստահ է, որ արդյունքում նման մակրոտարածաշրջանային կառույցի ստեղծման հետ ստիպված կլինեն հաշվի նստել, քանի որ Իրանը բավական նպատակասլաց է գործում: Ինչո՞ւ է Թրամփը հետաքրքրված Իրանով. բացատրում է քաղաքագետ Կարինե ԳևորգյանըԳուցե նույնիսկ շարժվում է մի փոքր ավելի դանդաղ, քան ցանկալի էր, բայց չի դադարում շարժվել։ Եվ արդյունքում կհասնի իր նպատակին, քանի որ առաջարկում է ոչ թե բարեկամություն և եղբայրություն, այլ միայն մեկ բան՝ հստակ և ազնիվ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ալգորիթմ՝ առանց երրորդ երկրների մասնակցության: Իրանագետի խոսքով՝ նման փաստարկներին մրցակիցները հակադրելու բան չունեն։Հասկանալի է նաև, որ նման իրավիճակն առնվազն լարվածության մեջ է պահում մակրոտարածաշրջանում ազդեցության համար պայքարի մյուս բոլոր մրցակիցներին։ Դրա հետևանքով էլ ձևավորվում է Իսրայել-ԱՄԷ-Եգիպտոս խումբը, որն ամենևին եգիպտացիների տեղը չէ: Իրանագետը նշում է, որ ազդեցության հավակնորդների երրորդ թևի (Թուրքիա-Կատար տանդեմի) մասին նույնիսկ հիշատակելու կարիք չկա՝ այն գործում է ինքնուրույն։Ինչ վերաբերում է արտատարածաշրջանային ուժերին, մեծ երկրներին՝ ապա այստեղ նույնպես հետաքրքիր պայքար է ընթանում։ Եվ Իրանի դիրքորոշումը, ինչպես նշում է քաղաքագետը, այս հարթակում նույնպես բավական պրագմատիկ է ու հստակ արտահայտված։ Իրանցիները նույնիսկ պատրաստ են հանդես գալ որպես հավասարակշռող ուժ էներգակիրների երկու խոշոր սպառողների և տարածաշրջանում կարևոր դերակատարի հավակնորդների միջև մրցակցությունում: Խոսքը Չինաստանի և Հնդկաստանի մասին է։
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90524503_0:0:1425:1068_1920x0_80_0_0_cc8015e3e72051a6b42c2d90759e2101.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
հեղինակներ, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց
հեղինակներ, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց
«Կարապը, խեցգետինը և գայլաձուկը». Գևորգյանը խոսել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ արևելագետ Կարինե Գևորգյանը հիշեցնում է Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակը։
Վերլուծելով առկա իրավիճակը՝ քաղաքագետը փաստում է, որ մոտավորապես նման պատկեր է ձևավորվում տարածաշրջանում, որտեղ, Միացյալ Նահանգներ-Իսրայել տանդեմի հետ Իրանի դիմակայության թեժ փուլի մեկնարկից հետո, տեղի է ունենում ուժերի և ազդեցության գոտիների արմատական վերաբաշխում։
Քաղաքագետի խոսքով Ասիայի արևմտյան գոտու պարագծի երկայնքով նշմարվում են փոխգործակցող տարածաշրջանային խաղացողների երեք խմբի ուրվագծեր՝ Իսրայել-ԱՄԷ-Եգիպտոս, Իրան-Պակիստան-Օման-Սաուդյան Արաբիա և Թուրքիա-Կատար։ Իրականում դրանք դեռևս փոխգործակցության առումով, ամրապնդված խմբեր չեն և հեռու են ազդեցության արդեն հայտնի գոտիներ լինելուց։ Ո՛չ մի որոշակիություն, պարզապես անկայուն ուրվագծեր, որոնք փոխվում են ամեն օր:
«Իրանն այս փուլում հարաբերությունների նոր պարադիգմ է կառուցում՝ իր դաշնակիցների ու մրցակիցների հետ մշակելով միայն փոխգործակցության ալգորիթմ։ Գտնվելով առաջնագծում՝ Իրանը հանդիսանում է տարբեր ուժերի գործադրման կենտրոն՝ սթափ գործելով այն ուղղությամբ, որ ո՛չՊակիստանին, ո՛չ Չինաստանին չի ենթարկվի՝ չնայած բարեկամական հարաբերություններին և աջակցության համար շնորհակալությանը», - մեկնաբանում է Գևորգյանը։
Նա նշում է, որ իրանցիներն իրենք են շփվում ուժի ամենատարբեր կենտրոնների հետ։ Եվ հենց այս ֆոնին տեսանելի է, թե ինչպես է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Սուրբ Աթոռում Իրանի դեսպան Մոհամմադ Հոսեյն Մոհտարիին հանձնում Վատիկանի բարձրագույն դիվանագիտական պարգևը՝ Պիոսի շքանշանը։ Տեղի ունեցող դեպքերի ֆոնին Գևորգյանը դա շատ նշանակալի իրադարձություն է համարում։
Կհաջողվի՞, արդյոք, իր ջանքերի արդյունքում Իրանին կազմակերպել ամբողջ մակրոտարածաշրջանի անվտանգությունը՝ դեռ պարզ չէ։ Թեկուզ այն պատճառով, որ գրեթե բոլոր ուժերը՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, փորձում են խանգարել դրան։ Սակայն Գևորգյանը վստահ է, որ արդյունքում նման մակրոտարածաշրջանային կառույցի ստեղծման հետ ստիպված կլինեն հաշվի նստել, քանի որ Իրանը բավական նպատակասլաց է գործում:
Գուցե նույնիսկ շարժվում է մի փոքր ավելի դանդաղ, քան ցանկալի էր, բայց չի դադարում շարժվել։ Եվ արդյունքում կհասնի իր նպատակին, քանի որ առաջարկում է ոչ թե բարեկամություն և եղբայրություն, այլ միայն մեկ բան՝ հստակ և ազնիվ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ալգորիթմ՝ առանց երրորդ երկրների մասնակցության: Իրանագետի խոսքով՝ նման փաստարկներին մրցակիցները հակադրելու բան չունեն։
Այդ մոտեցման դրական արդյունքներն արդեն անզեն աչքով տեսանելի են։ Նման սթափ (ճիշտ է՝ որոշակի հավակնություններով) դիրքորոշումը դրական է ընդունում Օմանի Սուլթանությունը։ Գևորգյանը նշում է, որ նաև Սաուդյան Արաբիայի քաղաքական վերնախավի մի մասն է հենց այդ ուղղությամբ շարժվում։
Հասկանալի է նաև, որ նման իրավիճակն առնվազն լարվածության մեջ է պահում մակրոտարածաշրջանում ազդեցության համար պայքարի մյուս բոլոր մրցակիցներին։ Դրա հետևանքով էլ ձևավորվում է Իսրայել-ԱՄԷ-Եգիպտոս խումբը, որն ամենևին եգիպտացիների տեղը չէ: Իրանագետը նշում է, որ ազդեցության հավակնորդների երրորդ թևի (Թուրքիա-Կատար տանդեմի) մասին նույնիսկ հիշատակելու կարիք չկա՝ այն գործում է ինքնուրույն։
Ինչ վերաբերում է արտատարածաշրջանային ուժերին, մեծ երկրներին՝ ապա այստեղ նույնպես հետաքրքիր պայքար է ընթանում։ Եվ Իրանի դիրքորոշումը, ինչպես նշում է քաղաքագետը, այս հարթակում նույնպես բավական պրագմատիկ է ու հստակ արտահայտված։ Իրանցիները նույնիսկ պատրաստ են հանդես գալ որպես հավասարակշռող ուժ էներգակիրների երկու խոշոր սպառողների և տարածաշրջանում կարևոր դերակատարի հավակնորդների միջև մրցակցությունում: Խոսքը Չինաստանի և Հնդկաստանի մասին է։