00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում ցուցադրվում են Արտավազդ Փելեշյանի 5 ֆիլմերը

Բաժանորդագրվել
Կաննի կինոփառատոնի տնօրենը, միջանցքում հանդիպելով անվանի հայ ռեժիսորին, ջերմ ողջունեց ու ասաց, որ շատ տպավորված է նրա «Տարվա եղանակներ» ֆիլմով։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Կաննի 79–րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում այս պահին ցուցադրվում են Արտավազդ Փելեշյանի 5 ֆիլմերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ներկայացվող ֆիլմերն են` «Մարդկանց երկիրը», «Սկիզբ», «Մենք» , «Բնակիչներ», «Տարվա եղանակներ»։

Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն, միջանցքում հանդիպելով անվանի հայ ռեժիսորին, ջերմ ողջունեց ու ասաց, որ շատ տպավորված է նրա «Տարվա եղանակներ» ֆիլմով։
«Ես առաջին անգամ «Տարվա եղանակները» ֆիլմը տեսա Լոզանի Cinemateque փառատոնում (2017 թվականին) և ապշած էի»,–ասաց նա։
Հենց Ֆրեմոն էլ հետո բեմից փառատոնի մասնակիցներին ներկայացրեց Փելեշյանի ֆիլմերը։
«Կցուցադրվեն վերականգնված ֆիլմեր, որոնք կզարմացնեն ձեզ, հատկապես նրանց, ովքեր երբեք չեն տեսել Փելեշյանի ֆիլմերից որևէ մեկը»,–ասաց Ֆրեմոն ։
Փելեշյանն էլ հավելեց, որ այս ֆիլմերից երեքը նկարահանվել են իր ուսանողական տարիներին։

Տեսանյութը @ArmeniaSputnik–ին տրամադրել է փառատոնի մասնակիցներից մեկը։
Լրահոս
0