00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանական ապրանքը թանկացե՞լ է Հայաստանում. վիճակագրական տվյալներ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՏոկոսի նշան
Տոկոսի նշան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Զգալիորեն թանկացել են հեղուկ գազն ու լոլիկը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանում գնաճը վերջին ամիսներին ավելացել է, սակայն ոչ ի հաշիվ Իրանից ներկրվող արտադրանքի։ Դա են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի` հունվար-ապրիլ ամիսների գնաճի վերաբերյալ տվյալները։ Միակ բացառությունը հեղուկ գազն է, որի գինը վերջին ամիսներին զգալի տատանվում է։
Համեմատության համար մենք առանձնացրել ենք այն հիմնական ապրանքները, որոնք Հայաստանը ներկրում է Իրանից։
Այս տարվա ապրիլին (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) հեղուկ գազի գինը Հայաստանում աճել է գրեթե 49%-ով։
Իրանին է բաժին ընկնում Հայաստան ներկրվող չոր կաթի և սերուցքի գրեթե 60%-ը։ Դրանք հիմնականում օգտագործվում են որպես հումք կաթնամթերքի արտադրության համար (այդ պատճառով սպառողական ապրանքների շարքում չեն հայտնվում)։ Կաթնամթերքի գները փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում չեն աճել, սակայն նախորդ ամիսների թանկացման հաշվին հիմնական կաթնամթերքը (ներառյալ կարագը) այսօր մի փոքր ավելի թանկ է( 5-9%-ի սահմաններում), քան մեկ տարի առաջ։
Իրանից զգալի ծավալներով նաև լոլիկ և նարինջ են ներկրում։ Լոլիկի գինը մարտի համեմատ աճել է 8%-ով, նարնջինը՝ 0,7%-ով։
Իրանից մեծ քանակությամբ նաև պլաստիկ է բերվում (տեղական տարաների արտադրության համար), սակայն, ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էին պլաստիկի վերամշակման գործարանների ներկայացուցիչները, իրենք սկսել են հումք գնել այլ երկրներից։
Իրանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։ 2025 թվականի տվյալներով՝ երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է $768,1 մլն (+4,2% 2024 թվականի նկատմամբ)։ 2025 թվականին Իրանի մասնաբաժինը Հայաստանի ողջ արտաքին առևտրում կազմել է 3,6%։ Իրանը տարիներ շարունակ ընդգրկված է Հայաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։
Երկկողմ առևտրում գերակշռում է ներմուծումը Իրանից ($690,4 մլն)։ Հայաստանից արտահանումը կազմում է $78 մլն:
Լրահոս
0