00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ

© Photo : official site of Hrazdan municipality Արամ Դանիելյան
 Արամ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Մեղադրանքներ են առաջադրվել նաև Դանիելյանի կնոջն ու երկու եղբայրներին։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է համայնքային հողերը տարիներ շարունակ օրենքի խախտմամբ՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով օտարելու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ տարածելով Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։
Ըստ մեղադրանքի՝ 2002-2018թթ․ Արամ Դանիելյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքում գտնվող 12 հողամասերն առանց էական սակարկությունների և էականորեն ցածր գներով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներին։
Հողամասերից ամենամեծը՝ 2000 քառակուսի մետր մակերեսով, վաճառվել է 3 մլն դրամով, սակայն տվյալ պահին նշված հողամասի շուկայական արժեքը եղել է 8,5 միլիոն դրամ։
Ըստ դատախազության՝ այս գործունեության հետևանքով համայնքին պատճառվել է 26մլն դրամի վնաս։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Արամ Դանիելյանի կնոջը, երկու եղբայրներին, նաև Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանին, ևս մեկ աշխատակցուհու։
Արամ Դանիելյանն ու Մյասնիկ Կոստանյանը մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու համար, իսկ Դանիելյանի կինը, եղբայրներն ու համայնքապետարանի աշխատակցուհին՝ հանցանքների օժանդակելու համար։
6 մեղադրյալներն էլ ներկայացված մեղադրանքը չեն ընդունում, հրաժարվել են ցուցմունք տալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Վարույթն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է։
Հիշեցնենք, որ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։
Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018–ի սեպտեմբերին։
Նույն տարվա մարտի 1-ին հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը (102 մլն դրամ)։
2022թ․ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու համար։ Բռնագանձման պահանջը ներառում էր 11 անշարժ գույք, 2 ՍՊԸ-ներում մասնակցություն, ավելի քան 156,6 մլն դրամ։
Լրահոս
0