https://arm.sputniknews.ru/20260515/ejmiatsnum-vitshabanutjun-e-eghel-tuzhel-e-manvel-grigvorjani-tvory-102242652.html
Էջմիածնում վիճաբանություն է եղել․ տուժել է Մանվել Գրիգորյանի թոռը
Էջմիածնում վիճաբանություն է եղել․ տուժել է Մանվել Գրիգորյանի թոռը
Sputnik Արմենիա
Վիճաբանության մասնակիցների մեջ եղել է ոչ միայն Մանվել Գրիգորյանի դստեր, այլև որդու երեխան։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T20:24+0400
2026-05-15T20:24+0400
2026-05-15T23:28+0400
էջմիածին
դանակահարություն
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_11:0:1590:888_1920x0_80_0_0_76ea24cd44350fbb2711dbbb5407d7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։Պարբերականը նշում է, որ վիճաբանողների մեջ է եղել նաև Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի որդին։ՆԳՆ ոստիկանությունից էլ մայիսի 14-ին հայտնել էին, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել, հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։ Նշվել էր, որ մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Ոստիկանությունից նաև տեղեկացրել էին, որ Էջմիածնում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել տեղի բնակիչ 18-ամյա երկու երիտասարդներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:Shamshyan.com–ի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով։
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_7dd482ee5e8b718c21c22fc66a11764c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էջմիածին, դանակահարություն, կրակոց
էջմիածին, դանակահարություն, կրակոց
Էջմիածնում վիճաբանություն է եղել․ տուժել է Մանվել Գրիգորյանի թոռը
20:24 15.05.2026 (Թարմացված է: 23:28 15.05.2026) Վիճաբանության մասնակիցների մեջ եղել է ոչ միայն Մանվել Գրիգորյանի դստեր, այլև որդու երեխան։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։ Տեղեկությունը հայտնում է
ArmLur.am-ը։
Պարբերականը նշում է, որ վիճաբանողների մեջ է եղել նաև Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի որդին։
ՆԳՆ ոստիկանությունից էլ
մայիսի 14-ին հայտնել էին, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել, հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։
Նշվել էր, որ մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Ոստիկանությունից նաև տեղեկացրել էին, որ Էջմիածնում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել տեղի բնակիչ 18-ամյա երկու երիտասարդներ։
«Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով։