https://arm.sputniknews.ru/20260515/artaqin-uzheri-ajakcutjun-minch-ors-stacel-e-miajn-qaghaqaciakan-pajmanagiry-tvonvojan-102226171.html
Արտաքին ուժերի աջակցություն մինչ օրս ստացել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»․ Տոնոյան
Արտաքին ուժերի աջակցություն մինչ օրս ստացել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»․ Տոնոյան
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ խոսքը նաև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններից ստացած աջակցության մասին է։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T16:09+0400
2026-05-15T16:09+0400
2026-05-15T16:13+0400
գագիկ ծառուկյան
իվետա տոնոյան
ազգային ժողովի ընտրություններ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90580010_0:2:1600:902_1920x0_80_0_0_1e315dfccc1639b7082bd396a990eb01.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ ընտրություններին ընդառաջ արտաքին աջակցություն առ այսօր ստացել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները, թե կուսակցությանն աջակցում են Ռուսաստանը և Բելառուսը։Տոնոյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե 3 ընդդիմադիր ուժի («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստան») ընտրվելը կարող է հանգեցնել պատերազմի։ Նա շեշտեց՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ժողովրդի հետ խոսել է շանտաժի լեզվով։«Պատերազմը սկսվել է այս իշխանությունների օրոք, հազարավոր զոհերը՝ նույնպես։ Հազարավոր տղաներ հաշմանդամություն են ստացել նրանց օրոք, Արցախը հանձնվել է նաև նրանց օրոք։ Պատերազմի կուսակցությունը ոչ թե ընդդիմությունն է, այլ իշխանությունը»,- ընդգծեց Տոնոյանը:Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր 3 քաղաքական ուժերին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու «Հայաստան» դաշինքին անվանել էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Փաշինյանն իրենց քաղաքական ուժն անվանել էր «խաղաղության կուսակցություն»։ՀՀ վարչապետը նաև բազմիցս հայտարարել է, թե հունիսի 7-ին իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ է լինելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90580010_99:0:1522:1067_1920x0_80_0_0_f43012999a75fb8674bea6021ecbc282.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, ազգային ժողովի ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, ազգային ժողովի ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան
Արտաքին ուժերի աջակցություն մինչ օրս ստացել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»․ Տոնոյան
16:09 15.05.2026 (Թարմացված է: 16:13 15.05.2026) Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ խոսքը նաև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններից ստացած աջակցության մասին է։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ ընտրություններին ընդառաջ արտաքին աջակցություն առ այսօր ստացել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները, թե կուսակցությանն աջակցում են Ռուսաստանը և Բելառուսը։
«Մինչ այս պահը տարբեր երկրների նախագահներ ու այլ պաշտոնյաներ աջակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Պարբերաբար իրենց հաստատունաջակցությունն են հայտնում նաև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Ընդդիմությանը, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանին» ոչ մի արտաքին ուժ, պետություն կամ որևէ օտարերկրյա չինովնիկ աջակցություն չի հայտնել», - նշեց Տոնոյանը:
Տոնոյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե 3 ընդդիմադիր ուժի («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստան») ընտրվելը կարող է հանգեցնել պատերազմի։ Նա շեշտեց՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ժողովրդի հետ խոսել է շանտաժի լեզվով։
«Պատերազմը սկսվել է այս իշխանությունների օրոք, հազարավոր զոհերը՝ նույնպես։ Հազարավոր տղաներ հաշմանդամություն են ստացել նրանց օրոք, Արցախը հանձնվել է նաև նրանց օրոք։ Պատերազմի կուսակցությունը ոչ թե ընդդիմությունն է, այլ իշխանությունը»,- ընդգծեց Տոնոյանը:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր 3 քաղաքական ուժերին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու «Հայաստան» դաշինքին անվանել էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Փաշինյանն իրենց քաղաքական ուժն անվանել էր «խաղաղության կուսակցություն»։
ՀՀ վարչապետը նաև բազմիցս հայտարարել է, թե հունիսի 7-ին իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ է լինելու։