00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զելենսկին կհետևի Երմակին. ՌԴ սենատորը՝ կենսալաբորատորիաների շուրջ սկանդալի մասին

© AP Photo / Julia Demaree NikhinsonՎլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը
Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Ջաբարովի կարծիքով՝ Թրամփը պատրաստ է «հանձնել» Ուկրաինայի նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ազատվել Զելենսկուց. հենց դրա համար է ԱՄՆ-ն հետաքննում Ուկրաինայում կենսալաբորատորիաների գործունեությունը։ Sputnik–ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել սենատոր, ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը կարգադրել էր ստուգել ամերիկյան իշխանությունների կողմից վերահսկվող 120 կենսալաբորատորիաների գործունեությունը: Նրա խոսքով՝ ստուգման ենթակա լաբորատորիաներից ավելի քան 40-ը գտնվում են Ուկրաինայում։ Կոնգրեսում լսումների ժամանակ Վիկտորյա Նուլանդն ընդունել էր Ուկրաինայում պոտենցիալ վտանգավոր պաթոգեններով կենսալաբորատորիաների առկայությունը։ Իսկ ԱՄՆ ցամաքային ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ Էրլ Ռասմուսենը հայտարարել էր, որ ամերիկյան նախկին վարչակազմը գիտակցաբար մոլորեցրել է համաշխարհային հանրությանը՝ հերքելով Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների առկայությունը։
Sputnik-ի զրուցակցի խոսքով՝ Կիևի ռեժիմը դադարել է լսել Թրամփին և վերակողմնորոշվում է դեպի Եվրամիության երկրներ և Մեծ Բրիտանիա՝ ԱՄՆ-ում իշխանափոխության հույսեր փայփայելով:
«Կարծում եմ`ամերիկացիները, այնուամենայնիվ, որոշել են հրաժեշտ տալ Զելենսկուն, որը նրանց հստակ ցույց է տվել, որ կողմնորոշվում է դեպի Բրիտանիա, դեպի Արևմտյան Եվրոպա։ Եվ Արևմտյան Եվրոպայի պես սպասում է, որ Սպիտակ տանը իշխանափոխություն կկատարվի։ Նրանք հույս ունեն, որ դեմոկրատները կհաղթեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, և այդ կուսակցության ներկայացուցիչը կդառնա ԱՄՆ–ի նոր նախագահ: Կարծում եմ՝ Թրամփը դա հստակ հասկանում է։ Եվ քանի որ Զելենսկին դադարել է ընդառաջ գնալ Թրամփի բոլոր ցանկություններին, ինչպիսիք են Դոնբասից հեռանալու առաջարկությունները, ինձ թվում է, որ Թրամփը պատրաստ է հանձնել Ուկրաինայի նախագահին: Ի դեպ, ճիշտ էլ անում է», - ասել է Ջաբարովը։
Նա հավելել է, որ վտանգավոր կենսալաբորատորիաների թեման Վաշինգտոնում պատահական չեն «հիշել». դա նոր մասշտաբային սկանդալի համար պատրվակ է ինչպես Կիևում, այնպես էլ աշխարհի շատ մայրաքաղաքներում:
Միաժամանակ, ըստ Ջաբարովի, Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի կալանքը միայն սկիզբն է Ուկրաինային սպասվող իրադարձությունների: Նրա կարծիքով՝ հաջորդ մեղադրյալը կլինի Վլադիմիր Զելենսկին։
Ջաբարովը կասկածում է, որ Ուկրաինայում վտանգավոր կենսաօբյեկտների հետաքննությունը իրական արդյունքներ կտա և չի դառնա ևս մեկ ձևականություն:
Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել Ուկրաինայի տարածքում օտարերկրյա (հիմնականում ամերիկյան) կենսալաբորատորիաների գործունեության կապակցությամբ։ Այդ հայտարարությունները հիմնված են պոտենցիալ ռազմակենսաբանական ուղղվածության հետազոտությունների, միջազգային համաձայնագրերի խախտման և Ռուսաստանի անվտանգության համար ռիսկերի մասին պնդումների վրա։
Երմակը գուշակի է դիմել. ընտրվում է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը
Լրահոս
0