https://arm.sputniknews.ru/20260513/ermaky-gushaki-er-dimel-yntrvum-e-zelensku-grasenjaki-nakhkin-ghekavari-khapanman-mijvocy-102138438.html
Երմակը գուշակի է դիմել. ընտրվում է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը
Երմակը գուշակի է դիմել. ընտրվում է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանը նախօրեին լսել է դատախազին, իսկ այսօր կորոշի խափանման միջոցը: 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T18:03+0400
2026-05-13T18:03+0400
2026-05-13T18:06+0400
անդրեյ երմակ
վլադիմիր զելենսկի
դատ
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102133063_0:13:1600:913_1920x0_80_0_0_b9628886f20606979235ea7bbf23d793.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը խորհրդատվության համար դիմել էր գուշակի և նրան ուղարկել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավարների անունները։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները:Նշված հակակոռուպցիոն կառույցները (ստեղծվել են արևմտյան գործընկերների պնդմամբ - խմբ.) մայիսի 11-ին պաշտոնական կասկած են ներկայացրել Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարին, ինչպես նաև խուզարկություններ են անցկացրել նրա տանը: Երմակը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:Իր խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նիստի մեկնարկից առաջ Երմակը, ում մեջբերում է «Ուկրինֆորմը», ասել է, որ «ինքը շատ թերություններ ունի, բայց ոչ խելքի պակասություն»: Հարցին՝ համարու՞մ է տվյալ գործը քաղաքական, նախկին պաշտոնյան ասել է, որ հիմա չէր ցանկանա դա մեկնաբանել:Ուկրաինայի դատախազությունը կպահանջի ձերբակալել Անդրեյ Երմակին՝ 4,1 մլն դոլար (180 մլն գրիվնա) գրավի դիմաց կալանքից ազատվելու հնարավորությամբ:Հետաքննության վարկածով՝ 2021-2025 թվականներին կասկածյալներն ավելի քան 460 մլն գրիվնա (գրեթե 8,9 մլն դոլար) են «լվացել» Կիևի մարզի Կոզին գյուղում «Դինաստիա» քոթեջային ավանի կառուցման եղանակով։ Միջոցների մի մասը ստացվել է «Էներգոատոմ» պետական ձեռնարկության կոռուպցիոն սխեմայով։ Տվյալ հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ 8-12 տարի ժամկետով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102133063_0:0:1424:1067_1920x0_80_0_0_2cae90d41cb099235e7c4cea586196ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեյ երմակ, վլադիմիր զելենսկի, դատ, կոռուպցիա
անդրեյ երմակ, վլադիմիր զելենսկի, դատ, կոռուպցիա
Երմակը գուշակի է դիմել. ընտրվում է Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը
18:03 13.05.2026 (Թարմացված է: 18:06 13.05.2026) Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանը նախօրեին լսել է դատախազին, իսկ այսօր կորոշի խափանման միջոցը:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը խորհրդատվության համար դիմել էր գուշակի և նրան ուղարկել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավարների անունները։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նշված հակակոռուպցիոն կառույցները (ստեղծվել են արևմտյան գործընկերների պնդմամբ - խմբ.) մայիսի 11-ին պաշտոնական կասկած են ներկայացրել Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարին, ինչպես նաև խուզարկություններ են անցկացրել նրա տանը: Երմակը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Երմակը նաև գուշակի հետ քննարկել է Զելենսկու գործող կոալիցիային հակահարված տալու անհրաժեշտությունը», — ասվում է հրապարակումներում:
Իր խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նիստի մեկնարկից առաջ Երմակը, ում մեջբերում է «Ուկրինֆորմը», ասել է, որ «ինքը շատ թերություններ ունի, բայց ոչ խելքի պակասություն»: Հարցին՝ համարու՞մ է տվյալ գործը քաղաքական, նախկին պաշտոնյան ասել է, որ հիմա չէր ցանկանա դա մեկնաբանել:
Ուկրաինայի դատախազությունը կպահանջի ձերբակալել Անդրեյ Երմակին՝ 4,1 մլն դոլար (180 մլն գրիվնա) գրավի դիմաց կալանքից ազատվելու հնարավորությամբ:
Հետաքննության վարկածով՝ 2021-2025 թվականներին կասկածյալներն ավելի քան 460 մլն գրիվնա (գրեթե 8,9 մլն դոլար) են «լվացել» Կիևի մարզի Կոզին գյուղում «Դինաստիա» քոթեջային ավանի կառուցման եղանակով։ Միջոցների մի մասը ստացվել է «Էներգոատոմ» պետական ձեռնարկության կոռուպցիոն սխեմայով։ Տվյալ հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ 8-12 տարի ժամկետով: