00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Զվարթնոց» օդանավակայանից դուրս եկած և անհետացած ռուս կինը հայտնաբերվել է

© Sputnik / Aram NersesyanЗал вылета аэропорта Звартноц
Зал вылета аэропорта Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
Կինը հայտնաբերվել է հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած, ապա այնտեղից դուրս եկած և անհետացած ռուս կինը` Լյուդմիլա Լևանովան, հայտնաբերվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ազգությամբ ռուս 69-ամյա Լյուդմիլա Լևանովան մայիսի 13–ի առավոտյան ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, դուրս է եկել այնտեղից, ապա անհետացել։ Նա Մոսկվայից պետք է Քիշնև մեկներ, ու Երևանում (որպես տարանցիկ քաղաք) պետք է մնար 1.5 ժամ։
«Համայնքային ոստիկանության «Զվարթնոցի» բաժինն ահազանգ է ստացել է կնոջ անհետանալու վերաբերյալ։ Տարված հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին»,– ասացին նախարարությունից։
Այժմ Լյուդմիլա Լևանովան «Զվարթնոցի» ոստիկանության բաժնում է։
Հիշեցնենք` Լևանովայի դուստրը` Աննան, սոցցանցերում հայտնել էր, որ մայրը Մոսկվայից Երևան է ժամանել մայիսի 13-ին` առավոտյան ժամը 06։34-ին, «FlyOne Արմենիա» ավիաընկերության թռիչքով։ Թոշակառու կնոջը պետք է դիմավորեին օդանավակայանի ուղեկցորդները` տեղափոխման հարցում օգնելու համար։
Ըստ սոցցանցերում տարածված լուրերի` կինը տառապում է դեմենցիայով։
Լրահոս
0