https://arm.sputniknews.ru/20260514/rd-zinuzhy-verahskvoghutjan-tak-e-vercrel-nikvolaevka-bnakavajry-102175165.html
ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Նիկոլաևկա բնակավայրը
ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Նիկոլաևկա բնակավայրը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T14:36+0400
2026-05-14T14:36+0400
2026-05-14T14:37+0400
ռուսաստան
ուկրաինա
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94263451_0:0:3130:1762_1920x0_80_0_0_7151e9382db0e5ef5f206bef4a74b95c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկոլաևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Ինչպես նշել են նախարարությունում, Ռուսաստանի բանակը անցած օրվա ընթացքում հատուցման զանգվածային հարված է հասցրել, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռներով, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ռազմական օդանավակայաններին, վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:«Հարվածները հասել են նպատակին, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94263451_0:0:2732:2048_1920x0_80_0_0_18e9f0494327be521494ffc6f2552ece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բանակ
ռուսաստան, ուկրաինա, բանակ
ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Նիկոլաևկա բնակավայրը
14:36 14.05.2026 (Թարմացված է: 14:37 14.05.2026) Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկոլաևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են նախարարությունում, Ռուսաստանի բանակը անցած օրվա ընթացքում հատուցման զանգվածային հարված է հասցրել, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռներով, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ռազմական օդանավակայաններին, վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:
«Հարվածները հասել են նպատակին, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։