00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մտավախություն չունեմ․ Փաշինյանը՝ ռուսական 102–րդ ռազմաբազայի ներգրավման մասին

© Sputnik / Asatur Yesayants102–րդ ռազմաբազա
102–րդ ռազմաբազա - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով՝ արտահանձնումների վերաբերյալ որոշումները կայացվում են ՀՀ օրենսդրության և գործին համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել ՀՀ-ում կալանավորված ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար։ Նա այդ մասին հայտարարեց Աջափնյակում արտագնա ասուլիսի ժամանակ։
Մայիսի 13-ին Ռուսաստանի Պետդուման որոշում է ընդունել, որը թույլատրում է զինված ուժերին ներգրավել արտերկրում կալանավորված ռուսաստանցիներին պաշտպանելու համար: Խոսքն օտարերկրյա դատարանների որոշումների մասին է, որոնց լիազորությունները որոշվել են առանց Ռուսաստանի մասնակցության, կամ որոնք գործում են ոչ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հիման վրա։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ ՀՀ–ն ներառվել է ԱՄՆ-ի հայցերով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Ցանկը կազմվել է այս կամ այն երկրի տարածքում ԱՄՆ հայցերով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մեկ և ավելի փաստացի հաստատված դեպքերի մասին տեղեկությունների հիման վրա:
«102-րդ ռազմաբազան, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում և ՀՀ իրավազորության շրջանակում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ ՀՀ-ում անազատության մեջ ձերբակալվում են մարդիկ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հայտով։
«Եղել են դեպքեր, երբ Ռուսաստանի հայտով մարդ է ձերբակալվել ՀՀ-ում, եղել է` ԱՄՆ-ի հայտով, եղել են դեպքեր, երբ հայտը բավարարվել է, արտահանձնվել են, եղել է, որ հայտը չի բավարարվել, չի արտահանձնվել։ Մենք կայացնում ենք որոշումներ մեր օրենսդրության և գործին համապատասխան»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ նույն անձի ձերբակալման վերաբերյալ հայտ է ստացվում միանգամից մի քանի երկրից, հանձնել–չհանձնելու որոշումները կայացվում են տրամաբանության շրջանակում։
Լրահոս
0