https://arm.sputniknews.ru/20260514/lavrvovn-u-araghchin-qnnarkel-en-irani-shurj-banakcutjunnery-102188805.html
Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ բանակցությունները
Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ բանակցությունները
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը կարևորել է հրադադարի պահպանումը: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T18:38+0400
2026-05-14T18:38+0400
2026-05-14T18:38+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102225289_12:334:3059:2048_1920x0_80_0_0_ca6eedb7d040e4fabea9182d4f4a1437.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։Լավրովը նշել է Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի պահպանման կարևորությունը։«Ռուսական կողմը շեշտել է փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանում թույլ չտալու կարևորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։Լավրովը այսօր Նյու Դելիում մասնակցում է ԲՐԻԿՍ-ի և այդ միավորման գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102225289_177:0:2908:2048_1920x0_80_0_0_0dd3b567c0cd5df9494f54df98bcf1a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, սերգեյ լավրով
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, սերգեյ լավրով
Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ բանակցությունները
ՌԴ արտգործնախարարը կարևորել է հրադադարի պահպանումը:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխվստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են բանակցային գործընթացը, որը կոչված է կարգավորելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված հակամարտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լավրովը նշել է Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի պահպանման կարևորությունը։
«Ռուսական կողմը շեշտել է փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանում թույլ չտալու կարևորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։
Լավրովը այսօր Նյու Դելիում մասնակցում է ԲՐԻԿՍ-ի և այդ միավորման գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։