00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Յանա Լանտրատովան նշանակվել է ՌԴ մարդու իրավունքների նոր հանձնակատար

© РИА НовостиՅանա Լանտրատովա
Յանա Լանտրատովա - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
Յանա Լանտրատովան այդ պաշտոնում փոխարինել է ապրիլ ամսում լիազորությունների ժամկետն ավարտած Տատյանա Մոսկալկովային, ով մարդու իրավունքների հանձնակատար էր 10 տարի։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերի հանձնաժողովի նախագահ Յանա Լանտրատովան («Արդար Ռուսաստան» կուսակցություն) նշանակվել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում: Համապատասխան որոշումն ընդունվել է Պետդումայի լիագումար նիստում։
Լանտրատովան մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում փոխարինել է ապրիլ ամսում լիազորությունների ժամկետն ավարտած Տատյանա Մոսկալկովային, ով մարդու իրավունքների հանձնակատար էր 10 տարի։
Յանա Լանտրատովան Պետդումայի կողմից ընտրվելուց հետո երդում է տվել:
«Երդվում եմ պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները՝ ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, արդարությամբ և խղճի ձայնով», - ասել է նա։
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը նշանակվում և ազատվում է Պետական դումայի կողմից: Պաշտոնի համար թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեն երկրի նախագահը, Դաշնության խորհուրդը, Պետդումայի պատգամավորները և խմբակցությունները:
Մարդու իրավունքների հանձնակատարը նշանակվում է Պետդումայի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նորանշանակ հանձնակատարը երդում է տալիս՝ բարձրաձայն, կանգնած, ձեռքը դնելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության վրա: Մարդու իրավունքների հանձնակատարն իր պաշտոնը ստանձնում է երդման պահից:
ՌԴ մարդու իրավունքների նախորդ հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի լիազորություններն ավարտվել են 2026 թվականի ապրիլին։ Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քան 2 ժամկետ անընդմեջ զբաղեցնել տվյալ պաշտոնը:
Լրահոս
0