00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլի անցկացման համար կհատկացվի 665 մլն դրամ

© Sputnik / Aram NersesyanՕպերայի շենքը
Օպերայի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Օպերայի շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մեր երկրի մասնակիցը լինելու է 15–ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանում հունիսի 6–ին պատանի երաժիշտների դասական «Եվրատեսիլ–2026» 22–րդ մրցույթի անցկացման համար կհատկացվի 665 մլն դրամ։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ի դեպ, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի մեջ է և մասնակցում է նախընտրական քարոզարշավին։
Անդրեասյանը նշեց, որ հունիսի 6–ը պատահական չի ընտրվել` այդ օրը ծնվել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Միջոցառումը կանցկացվի Օպերայի և բալետի ազգային թատրոնում, որի հիմնադրման 100–ամյակը լրանում է այս տարի։
Նախարարը տեղեկացրեց, որ միջոցառումը կանցկացվի ոչ միայն շենքի ներսում, այլև դրսում` հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվելու են բալետային և այլ ներկայացումներ։
Մրցույթին մասնակցելու է 11 երկիր։ Մեր երկրի մասնակիցը լինելու է 15–ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ «Սա մեծ տեսանելիություն կապահովի մեր երկրի համար»,– վստահեցրեց Անդրեասյանը։
Ի դեպ, հունիսի 6–ը նաև ՀՀ խորհրդարանական ընտրություններին նախորդող օրն է, որը համարվում է լռության օր, երբ պաշտոնական քարոզարշավն արգելվում է։
Լրահոս
0