https://arm.sputniknews.ru/20260514/hhn-yndgrkvel-e-amn-hajcervov-rd-qaghaqacineri-dzerbakalman-bardzr-riski--erkrneri-cankum-102177754.html
ՀՀ–ն ընդգրկվել է ԱՄՆ հայցերով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկի երկրների ցանկում
ՀՀ–ն ընդգրկվել է ԱՄՆ հայցերով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկի երկրների ցանկում
Sputnik Արմենիա
Ցանկը կազմվել է այս կամ այն երկրի տարածքում ԱՄՆ հայցերով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մեկ և ավելի փաստացի հաստատված դեպքերի մասին տեղեկությունների հիման... 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T15:15+0400
2026-05-14T15:15+0400
2026-05-14T16:16+0400
երևան
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ձերբակալություն
ամն
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/16/71/167106_0:0:2984:1679_1920x0_80_0_0_7a7d52468815a4d15447d1c099a233f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանը ներառվել է ԱՄՆ-ի հայցերով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևի խոսքով՝ ռուսաստանցիները արտերկիր մեկնելիս պետք է հաշվի առնեն 3-րդ երկրներում ԱՄՆ արտահանձնվելու նպատակով ձերբակալվելու ռիսկը:Լուկյանցևը միաժամանակ ընդգծել է, որ ԱԳՆ–ն չի որոշում, թե ուր գնան կամ չգնան ռուսաստանցիները: Նախարարությունը միայն կարող է խորհուրդ տալ չայցելել որոշակի երկրներ, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ հարաբերություններում:Եթե ՌԴ–ն կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող. ՓաշինյանՑանկում ներառված են նաև պետություններ հետևյալ տարածաշրջաններից. Եվրոպա (Ավստրիա, Բուլղարիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա), Հյուսիսային Ամերիկա (Կանադա), Լատինական Ամերիկա (Արգենտինա, Բահամներ, Բրազիլիա, Հայիթի, Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Պանամա, Պարագվայ, Պերու, Սալվադոր, Չիլի, Էկվադոր), Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (Ավստրալիա, Իսրայել, Մալդիվներ, Կորեայի Հանրապետություն, Սինգապուր, Թաիլանդ, Ֆիջի, Շրի Լանկա), Աֆրիկա (Լիբերիա, Մարոկկո):Ցանկը կազմվել է այս կամ այն երկրի տարածքում ԱՄՆ հայցերով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մեկ և ավելի փաստացի հաստատված դեպքերի մասին տեղեկությունների հիման վրա: ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ ցանկը սպառիչ բնույթ չի կրում և չի ներառում բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ կապված են արտահանձնման մասին երկկողմ և բազմակողմ պայմանագրերով:Ի՞նչ է առաջարկում ԵՄ–ն Հայաստանին անվտանգության ոլորտում․ մեկնաբանում է փորձագետը
երևան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/16/71/167106_54:0:2785:2048_1920x0_80_0_0_c78f17d78a943c6564cc8340a4a53e41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ձերբակալություն, ամն, եվրամիություն
երևան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ձերբակալություն, ամն, եվրամիություն
ՀՀ–ն ընդգրկվել է ԱՄՆ հայցերով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկի երկրների ցանկում
15:15 14.05.2026 (Թարմացված է: 16:16 14.05.2026) Ցանկը կազմվել է այս կամ այն երկրի տարածքում ԱՄՆ հայցերով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մեկ և ավելի փաստացի հաստատված դեպքերի մասին տեղեկությունների հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանը ներառվել է ԱՄՆ-ի հայցերով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևի խոսքով՝ ռուսաստանցիները արտերկիր մեկնելիս պետք է հաշվի առնեն 3-րդ երկրներում ԱՄՆ արտահանձնվելու նպատակով ձերբակալվելու ռիսկը:
«Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում ունեն հանձնման, արտահանձնման որոշակի պարտավորություններ: Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել, եթե մեկնում են արտերկիր»,–նշել է դիվանագետը:
Լուկյանցևը միաժամանակ ընդգծել է, որ ԱԳՆ–ն չի որոշում, թե ուր գնան կամ չգնան ռուսաստանցիները: Նախարարությունը միայն կարող է խորհուրդ տալ չայցելել որոշակի երկրներ, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ հարաբերություններում:
Ցանկում ներառված են նաև պետություններ հետևյալ տարածաշրջաններից. Եվրոպա (Ավստրիա, Բուլղարիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա), Հյուսիսային Ամերիկա (Կանադա), Լատինական Ամերիկա (Արգենտինա, Բահամներ, Բրազիլիա, Հայիթի, Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Պանամա, Պարագվայ, Պերու, Սալվադոր, Չիլի, Էկվադոր), Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (Ավստրալիա, Իսրայել, Մալդիվներ, Կորեայի Հանրապետություն, Սինգապուր, Թաիլանդ, Ֆիջի, Շրի Լանկա), Աֆրիկա (Լիբերիա, Մարոկկո):
Ցանկը կազմվել է այս կամ այն երկրի տարածքում ԱՄՆ հայցերով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մեկ և ավելի փաստացի հաստատված դեպքերի մասին տեղեկությունների հիման վրա: ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ ցանկը սպառիչ բնույթ չի կրում և չի ներառում բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ կապված են արտահանձնման մասին երկկողմ և բազմակողմ պայմանագրերով: