00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցում քաղաքական ընտրություն չի անելու․ Փաշինյան

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
ՔՊ առաջնորդը վստահեցնում է, որ արդյունքում ընտրվելու է մեր երկրի համար լավագույն առաջարկը, որովհետև սա զուտ տնտեսական հարց է։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ընտրություն չի անելու։ Այսօր Աջափնյակում լրագրողների հետ արտագնա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մեր հաշվարկն այն է, որ մենք արևային էներգիայի այս տեմպով մեծ՝ 1000 ՄգՎտ, իսկ առաջարկները հիմնականում 1000 կամ 600 ՄգՎտ ատոմակայանների մասին են, այդպիսի մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև ունենք մեր ռեսուրսը՝ արևը։ Հիմա կենտրոնացած ենք, ուզում ենք մոդուլյար ատոմակայան։ Ինքն ինչով է լավ՝ մի մոդուլ կառուցում ես, որոշ ժամանակ անց կարող ես երկրորդը, երրորդը, չորրորդը։ Եվ ամենակարևորն անվտանգությունն է․ մոդուլյար ատոմակայականի դեպքում, կոպիտ ասած, Չեռնոբիլի նման վթար չի կարող լինել։ Մոդուլյար ատոմակայանում վթարը համարվում է տեղային միջադեպ, 1 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրը չի էվակուացվի»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանը տարբեր երկրների հետ է աշխատում՝ Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա, Ֆրանսիա։
«Ռուսաստանում էլ կա նախագիծ, որը հիմա աշխատում է, բայց ծովի վրա է աշխատում։ Լողացող մոդուլյար ատոմակայան է։ Երբ առաջարկները լինեն, մենք պետք է նայենք նախ տեխնոլոգիայի, ապա գնի առաջարկը։ Մենք ատոմակայանի դեպքում էլ քաղաքական ընտրություն չենք ուզում անել, սա տնտեսական հարց է, մենք ուզում ենք ծրագրի տևականությունն ու շահավետությունը ՀՀ-ի համար երաշխավորել»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ արդյունքում մեր երկիրն ընտրելու է լավագույն առաջարկը։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Մարտին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցման հարցով քննարկումները շարունակվում են տարբեր երկրների, տարբեր ընկերությունների հետ։ Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը. դա մոդուլյար տեսակի ատոմակայանն է:
ՌԴ–ն ՀՀ–ին նոր ատոմակայանի համար առավել բարենպաստ առաջարկներ կանի. «Ռոսատոմի» տնօրեն
Լրահոս
0