00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստան ներմուծված տոհմային այծի և ոչխարի համար 300–450 հազար դրամ փոխհատուցում կտրվի

© Unsplash / Avinash KumarԱյծեր
Այծեր - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
2025 թ. ՀՀ–ից արտահանվել է շուրջ 96 955 մանր եղջերավոր կենդանի։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանում տոհմային այծ կամ ոչխար ձեռք բերելու համար ֆերմերը կարող է ստանալ պետական փոխհատուցում ձեռք բերման արժեքի 50 տոկոսի չափով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նրա խոսքով` եթե կենդանիները ներմուծվում են արտերկրից, ապա սահմանաչափը ծրագրով սահմանվում է 450 հազար դրամ, եթե տեղի շուկայից է ձեռք բերվում և համապատասխանում է տոհմային քարտին, ապա սահմանաչափը սահմանվում է 300 հազար դրամ։
Ինչո՞ւ Հայաստանում ոչխարի նորմալ սորտեր չեն ստանում. ֆերմերը` կառավարության ծրագրի մասին
Խոջոյանի խոսքով` նախորդ նմանատիպ ծրագրերով արդեն 2 350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել, իսկ այս տարի արդեն իսկ հաստատվել է 1 300 կենդանու հայտ։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ եթե մինչ այժմ պետական աջակցություն էր տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային այծերի և ոչխարների համար, ապա հիմա սահմանաչափը բարձրացվել է` դառնալով 1000 գլուխ։
«Մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլև արտադրել կաթ և վերամշակել։ Միաժամանակ կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով սահմանվում է պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայում ձեռքբերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում»,– տեղեկացրեց Խոջոյանը։
Նա ներկայացրեց նաև արտահանման տվյալները, ըստ որոնց` 2025 թ. ՀՀ–ից արտահանվել է շուրջ 96 955 մանր եղջերավոր կենդանի։ Խոջոյանը չկարողացավ պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին, թե արդյոք այս թվի մեջ մտնո՞ւմ է նաև վերարտահանումը։
Խոջոյանը միայն տեղեկացրեց, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ–ում առկա է 679 500 գլուխ մանր եղջերավոր կենդանի, և այս թիվը խոսում է այն մասին, որ արտահանվում են հիմնականում ՀՀ–ում բուծված կենդանիները։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2024թ–ի օգոստոսի 22-ին նիստում հաստատեց Հայաստանում անասնաբուծության խթանման ծրագիրը։ Մասնավորապես հաստատվել էր «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 2024-2028 թվականների ընթացքում հանրապետություն կներկրել 10 000 գլուխ ոչխարի և այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ (պետական միջոցներից ձեռք բերված կենդանիների արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում կտրամադրվ), որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով: Կառավարությունում համոզված են, որ ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման շնորհիվ տեղական ցեղերի ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20 տոկոսով։
Լրահոս
0