https://arm.sputniknews.ru/20260514/hajastan-khmbakcutjuny-hakadardzel-e-ekhkhv-nakhyntrakan-patvirakutjan-hajtararutjany-102158843.html
«Հայաստան» խմբակցությունը հակադարձել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարությանը
«Հայաստան» խմբակցությունը հակադարձել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարությանը
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցությունը նշել է, որ իշխանության կողմից երկրում լարված քաղաքական մթնոլորտ ստեղծելու նպատակը բացառապես իրենց վերարտադրվելն է։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T09:56+0400
2026-05-14T09:56+0400
2026-05-14T10:25+0400
հայաստան
լիլիթ գալստյան
«հայաստան» դաշինք
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34752558_0:53:1600:954_1920x0_80_0_0_9db4bd8a9ac424a1a935ecaf92ca741b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քննադատել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` հունիսին կայանալիք ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցի բովանդակությունը՝ անվանելով այն հիմնազուրկ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։Նշենք, որ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան այցելելուց հետո հայտարարել է, թե ՀՀ-ում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, թե մտահոգ է Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթից։ Հայտարարությունում նաև կոչ է արվել ՀՀ իշխանություններին՝ ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։ ԵԽԽՎ պատվիրակությունն իր հայտարարությունում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցուն և նշել, թե կառույցը աննախադեպ ներգրավվածություն ունի քաղաքականության մեջ։«Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում, ատելության խոսք, տարրական բարեվարքությանը հակասող ոչ նորմատիվ բառապաշար են գործածում, թիրախավորում են։ Ներկայացված դիտարկումներն ու գնահատականները չափազանց անորոշ են, ընդհանրական և մակերեսային՝ առանց խնդիրների համակարգված բնույթը հաշվի առնելու»,- ասված է հայտարարությունում։Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի ապագան լինելու է «Արևմտյան Ադրբեջանը». Ռոբերտ Քոչարյան«Հայաստան» խմբակցությունը նշել է, որ իշխանության կողմից երկրում լարված քաղաքական մթնոլորտ ստեղծելու նպատակը բացառապես իրենց վերարտադրվելն է։Խմբակցությունը հայտնել է նաև, որ այս ամենը ներառում են վարչական վերահսկողության և ռեպրեսիվ, ինստիտուցիոնալ ճնշումները, ընտրովի արդարադատությունը, այլակարծության սահմանափակումները։Ըստ ընդդիմադիր խմբակցության` ԵԽԽՎ պատվիրակության հայտարարությունով փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության և ընդդիմության միջև։ Սա արվում է այն դեպքում, երբ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները։«Հայաստան» խմբակցությունը իր հայտարարարությունում նշել է նաև, որ երկրում դատական իշխանությունը կախվածություն ունի ՀՀ իշխանությունից, րականացվում է ընտրովի արդարադատություն։Անդրադարձ է կատարվել նաև ընտրություններից 2 ամիս կատարված Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ինչը հակասում է իրավական կայունության սկզբունքին և Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին։«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է նաև, որ իշխանությունները քարոզարշավից առաջ և դրա ընթացքում լայնորեն չարաշահում են վարչական ռեսուրսը, ստեղծում են մեդիա հասանելիության անհավասարություն, նվիրվատվությունների և բարեգործության կանոններն ընտրովի են կիրառում, ահաբեկում են հանրությանը՝ այլ թեկնածուի ընտրվելու դեպքում պատերազմի սպառնալիքով։«Գնացեք տեղամասեր ու պահանջեք արդյունքներ». Գագիկ Ծառուկյանի կոչը հանրահավաքումԽմբակցությունն անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ ԵԽԽՎ հայտարարությանը՝ շեշտելով, որ արված պնդումներն անհիմն են։ Նշել են, որ հավասարակշռված հայտարաության դեպքում ԵԽԽՎ պատվիրակությունը պետք է անդրադառնար եկեղեցու և վեհափառ հայրապետի նկատմամբ հակասահմանադրական գործողություններին և բռնաճնշումներին, այնինչ պետք է խոսվեր նաև ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած` վեհափառին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառության մասին։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34752558_115:0:1539:1068_1920x0_80_0_0_867d9855797b57a4269790cd2b1cb82c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լիլիթ գալստյան, «հայաստան» դաշինք, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, իշխանություն
հայաստան, լիլիթ գալստյան, «հայաստան» դաշինք, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, իշխանություն
«Հայաստան» խմբակցությունը հակադարձել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարությանը
09:56 14.05.2026 (Թարմացված է: 10:25 14.05.2026) «Հայաստան» խմբակցությունը նշել է, որ իշխանության կողմից երկրում լարված քաղաքական մթնոլորտ ստեղծելու նպատակը բացառապես իրենց վերարտադրվելն է։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քննադատել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` հունիսին կայանալիք ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցի բովանդակությունը՝ անվանելով այն հիմնազուրկ։ Համապատասխան
հայտարարությունը հրապարակել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան այցելելուց հետո հայտարարել է, թե ՀՀ-ում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, թե մտահոգ է Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթից։ Հայտարարությունում նաև կոչ է արվել ՀՀ իշխանություններին՝ ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։
ԵԽԽՎ պատվիրակությունն իր հայտարարությունում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցուն և նշել, թե կառույցը աննախադեպ ներգրավվածություն ունի քաղաքականության մեջ։
«Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում, ատելության խոսք, տարրական բարեվարքությանը հակասող ոչ նորմատիվ բառապաշար են գործածում, թիրախավորում են։ Ներկայացված դիտարկումներն ու գնահատականները չափազանց անորոշ են, ընդհանրական և մակերեսային՝ առանց խնդիրների համակարգված բնույթը հաշվի առնելու»,- ասված է հայտարարությունում։
«Հայաստան» խմբակցությունը նշել է, որ իշխանության կողմից երկրում լարված քաղաքական մթնոլորտ ստեղծելու նպատակը բացառապես իրենց վերարտադրվելն է։
Խմբակցությունը հայտնել է նաև, որ այս ամենը ներառում են վարչական վերահսկողության և ռեպրեսիվ, ինստիտուցիոնալ ճնշումները, ընտրովի արդարադատությունը, այլակարծության սահմանափակումները։
Ըստ ընդդիմադիր խմբակցության` ԵԽԽՎ պատվիրակության հայտարարությունով փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության և ընդդիմության միջև։ Սա արվում է այն դեպքում, երբ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները։
«Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով միջազգային հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ։ Այս իրավիճակը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի գործադրմանը։ Հայտարարությունում չեն արտացոլվել հանդիպման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված մի շարք դիտարկումներ, որոնք վերաբերում են ՀՀ-ում խորացող ավտորիտար ռեժիմին, իշխանության բոլոր ճյուղերը գործադիրի ձեռքում կենրոնանալու»,- ասված է հաղորդագրությունում։
«Հայաստան» խմբակցությունը իր հայտարարարությունում նշել է նաև, որ երկրում դատական իշխանությունը կախվածություն ունի ՀՀ իշխանությունից, րականացվում է ընտրովի արդարադատություն։
Անդրադարձ է կատարվել նաև ընտրություններից 2 ամիս կատարված Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ինչը հակասում է իրավական կայունության սկզբունքին և Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է նաև, որ իշխանությունները քարոզարշավից առաջ և դրա ընթացքում լայնորեն չարաշահում են վարչական ռեսուրսը, ստեղծում են մեդիա հասանելիության անհավասարություն, նվիրվատվությունների և բարեգործության կանոններն ընտրովի են կիրառում, ահաբեկում են հանրությանը՝ այլ թեկնածուի ընտրվելու դեպքում պատերազմի սպառնալիքով։
Խմբակցությունն անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ ԵԽԽՎ հայտարարությանը՝ շեշտելով, որ արված պնդումներն անհիմն են։ Նշել են, որ հավասարակշռված հայտարաության դեպքում ԵԽԽՎ պատվիրակությունը պետք է անդրադառնար եկեղեցու և վեհափառ հայրապետի նկատմամբ հակասահմանադրական գործողություններին և բռնաճնշումներին, այնինչ պետք է խոսվեր նաև ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած` վեհափառին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառության մասին։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։