00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գյուղնախարարությունը պետք է կրկին վերաբացվի. Ծառուկյանը որոշ առաջարկներ արեց

© Photo : Proposal For ArmeniaԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ ապագայում պետությունը համայնապետարաններին տրամադրի գյուղացիներին անհրաժեշտ պարարտանյութեր` ավելի մատչելի ձեռքբերման համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կրկին վերաբացել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին Նոյեմբերյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Գյուղացիներն իրենց խնդիրներով դիմելու տեղ պետք է ունենան։ Պետությունը պետք է համայնքապետարաններին սելիտրա, պարարտանյութ և սերմ տրամադրի, որպեսզի գյուղապետներն էլ ըստ տարածքների բաժանեն այդ ամենը։ Հիմա սելիտրան 13 000 դրամ է։ Ոչ թե այդքան թանկ պետք է տրամադրել գյուղացուն, այլ 5000-6000 դրամով։ Այդ գումարներն էլ պետք չէ միանգամից վերցնել գյուղացուց, այլ բերք ու բարիք ստեղծելուց, այն վաճառելուց և եկամուտ ունենալուց հետո` առանց տոկոսի»,– ասաց Ծառուկյանը։
Դժգոհեց` և՛ գյուղատնտեսության նախարարության փակվելուց, և՛ 3 նախարարություն իրար միացնելուց (խոսքը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների մասին է – խմբ.)։
Քաղաքական գործիչը վստահեցրեց` անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ծրագիր մշակել և դրանք իրականացնել։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0