00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԽԽՎ զեկույցը սրբագրում է Փաշինյանի արածները և հստակ դիվերսիա է ՀՀ–ի դեմ. Շարմազանով

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը տարակուսած է, թե ինչու ԵԽԽՎ զեկույցում արձանագրված չէ ԱՄՆ փոխնախագահի կամ Ֆրանսիայի նախագահ բացահայտ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԵԽԽՎ պատվիրակության ներկայացրած միջանկյալ զեկույցը միակողմանի և աշխարհաքաղաքական հստակ պատվեր կատարող փաստաթուղթ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ քաղաքական գործչի՝ եվրոպական կառույցը զբաղված է գործող իշխանությունների քողարկված պաշտպանությամբ։
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան այցելելուց հետո հայտարարել է, թե ՀՀ-ում կայանալիք ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, թե մտահոգ է ՀՀ քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթից։ Հայտարարությունում նաև կոչ է արվել ՀՀ իշխանություններին ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։ ԵԽԽՎ պատվիրակությունն իր հայտարարությունում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցուն և նշել, թե կառույցը աննախադեպ ներգրավվածություն ունի քաղաքականության մեջ։
«Զեկույցն ունի ընդգծված հակառուսական ուղղվածություն։ Փաստաթղթում խոսվում է հիբրիդային սպառնալիքների մասին՝ թիրախավորելով Ռուսաստանին, սակայն լռություն է պահպանվում Արևմուտքից հնչող ուղիղ քաղաքական աջակցության մասին։ Ակնհայտ է, որ սա հստակ դիվերսիա է Հայաստանի Հանրապետության դեմ։ Կրկնում եմ` այս զեկույցում քողարկված է հավաքական Արևմուտքի աջակցությունն այսօրվա իշխանություններին։ Եթե արտաքին միջամտությունը և հիբրիդային սպառնալիքը այդքան մեծ է, ապա ինչո՞ւ Արևմուտքից հնչող ուղիղ քաջալերանքը և պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմին որպես ներքին օրենսդրության խախտում կամ որպես հավասար պայմանների խախտում ընդգրկված չէ»,– ասաց Շարմազանովը։
Նա տարակուսած է, թե ինչու նույն ԵԽԽՎ զեկույցում արձանագրված չէ ԱԺ ընտրություններից առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բացահայտ աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Անդրադառնալով ներքին զարգացումներին՝ ՀՀԿ ԳՄ անդամը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեղադրեց վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և ընտրական կանոնները խաղի ընթացքում փոխելու մեջ։ Նա հիշեցրեց, որ նախկինում եվրոպական կառույցները հորդորում էին ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ փոփոխություններ չանել օրենսգրքում։
«Ընտրությունից ընդամենը մի քանի ամիս առաջ, ավելին` քարոզարշավից մի քանի շաբաթ առաջ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն» Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխություն իրականացրեց։ Ինչքան էլ իրենք ասեն՝ դա տեխնիկական է, փոփոխության տեխնիկականը ո՞րն է, եթե հոդված է փոխվում, եթե բովանդակություն է փոխվում»,– հավելեց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է զեկույցում եկեղեցու «քաղաքական ներգրավվածության» մասին ձևակերպումներին, ապա Շարմազանովը դա իրականության խեղաթյուրում որակեց` ընդգծելով, որ եկեղեցին ընդամենը պաշտպանում է ազգային արժեքները և Արցախի ժողովրդի իրավունքները։
«Սրբազանների քաղբանտարկյալ լինելու մասին խոսելը չի նշանակում, որ նրանք կուսակցականացված են կամ աննախադեպ ընդգրկված են քաղաքականության մեջ: Աննախադեպն իշխանության ընդգրկվածությունն է եկեղեցու դեմ արշավին: Այսօր մեկ սրբազան գտնվում է անազատության մեջ՝ կալանքի տակ, երկու սրբազան տնային կալանքի մեջ են: Բայց դրա մասին ինչո՞ւ խոսք չկա, անմեղության կանխավարկածի մասին ինչո՞ւ չի հիշատակվում: Ինչո՞ւ չկա խոսք այն մասին, որ Փաշինյանի կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հակասահմանադրական և հակաժողովրդավարական կետ է ներառել, ըստ որի՝ պետք է փաստացի վեհափառին հեռացնեն: Աշխարհիկ իշխանության, գործադիր իշխանության ի՞նչ գործն է զբաղվել եկեղեցու բարեփոխմամբ կամ կրոնական կազմակերպության ղեկավարին նշանակել-հանելով: Եվրոպայում չգիտե՞ն, որ պետությունն անջատ է եկեղեցուց, եկեղեցին՝ պետությունից. գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտելու կրոնական կազմակերպությունների ներքին գործերին»,– նշեց քաղաքական գործիչը։
Շարմազանովը շեշտեց, որ թեև ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպել է ընդդիմության հետ, սակայն նրանց մտահոգություններն արձանագրել է ընդամենը որպես կարծիք, այլ ոչ թե փաստ։ Նրա համոզմամբ՝ զեկույցի միակ նպատակը Փաշինյանի անօրինականությունները «սվաղելն է»։
«Ես իրենց միայն հռետորական հարց եմ տալիս` ԵԽԽՎ–ի հարգելի գործընկերներ, եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ իշխանություն օգտագործեր ադմինիստրատիվ այն ռեսուրսի ընդամենը մի մասը, որն այսօր իրականացնում է Փաշինյանի իշխանությունը, ի՞նչ ռեպորտներ կգրեիք։ Սա ակնհայտ միակողմանի ռեպորտ է»,– ընդգծեց Շարմազանովը։
Նրա խոսքով` այս զեկույցն էլ փաստեց, որ Արևմուտքին անհրաժեշտ է Փաշինյանի վերարտադրությունը՝ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից վերջնականապես հեռացնելու համար։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
«Հայաստան» խմբակցությունը հակադարձել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարությանը
Լրահոս
0