https://arm.sputniknews.ru/20260514/ekhkhv-zekujcy-qaghaqakan-erespashtutjun-e-rvobert-amsterdam-102201189.html
ԵԽԽՎ զեկույցը քաղաքական երեսպաշտություն է. Ռոբերտ Ամստերդամ
ԵԽԽՎ զեկույցը քաղաքական երեսպաշտություն է. Ռոբերտ Ամստերդամ
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանի խոսքով` միջազգային դիտորդները փորձում են ներկայացնել միակողմանի ու աղավաղված պատկեր։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T23:17+0400
2026-05-14T23:17+0400
2026-05-14T23:17+0400
ռոբերտ ամստերդամ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102200914_0:0:1268:713_1920x0_80_0_0_f963ddc8aa3758d2aa78656f0f19ac7f.jpg
ԵԽԽՎ պատվիրակության ներկայացրած միջանկյալ զեկույցը պարզապես ՀՀ–ի վերաբերյալ թղթի կտոր չէ, հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը` հավելելով, որ ԵԽԽՎ նման զեկույցը կարող է միայն խորը հիասթափություն առաջացնել։«Ամոթալի եմ համարում, որ ԵԽԽվ անդամները, որոնք ներկայանում են որպես անկախ ու ժողովրդավարության ջատագովներ, հրապարակում են ծայրահեղ աղավաղված փաստեր։ ԵԽԽՎ գնահատականի միակողմանի բնույթը լուրջ մտահագություններ է առաջացնում կառույցի հեղինակության վերաբերյալ։ Որպես մարդ, որն իր կյանքի 45 տարին նվիրել է իրավունքի գերակայության պաշտպանությանը, ես ցնցված եմ այն միակողմանի ու աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Ես նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին այս զեկույցի հեղինակները նախընտրել են լռել»,– ասել է նա։Ամստերդամը նշել , որ ԵԽԽՎ–ն անտեսել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան այցելելուց հետո հայտարարել է, թե ՀՀ-ում կայանալիք ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, թե մտահոգ է ՀՀ քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթից։ Հայտարարությունում նաև կոչ է արվել ՀՀ իշխանություններին ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։ ԵԽԽՎ պատվիրակությունն իր հայտարարությունում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցուն և նշել, թե կառույցը աննախադեպ ներգրավվածություն ունի քաղաքականության մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է. Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
Sputnik Արմենիա
Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է. Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
2026-05-14T23:17+0400
true
PT4M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102200914_156:0:1181:769_1920x0_80_0_0_78bc33f73fa990ba47dbcd172a29dc89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ ամստերդամ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, видео
ռոբերտ ամստերդամ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, видео
ԵԽԽՎ զեկույցը քաղաքական երեսպաշտություն է. Ռոբերտ Ամստերդամ
Իրավապաշտպանի խոսքով` միջազգային դիտորդները փորձում են ներկայացնել միակողմանի ու աղավաղված պատկեր։
ԵԽԽՎ պատվիրակության ներկայացրած միջանկյալ զեկույցը պարզապես ՀՀ–ի վերաբերյալ թղթի կտոր չէ, հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը` հավելելով, որ ԵԽԽՎ նման զեկույցը կարող է միայն խորը հիասթափություն առաջացնել։
«Ամոթալի եմ համարում, որ ԵԽԽվ անդամները, որոնք ներկայանում են որպես անկախ ու ժողովրդավարության ջատագովներ, հրապարակում են ծայրահեղ աղավաղված փաստեր։ ԵԽԽՎ գնահատականի միակողմանի բնույթը լուրջ մտահագություններ է առաջացնում կառույցի հեղինակության վերաբերյալ։ Որպես մարդ, որն իր կյանքի 45 տարին նվիրել է իրավունքի գերակայության պաշտպանությանը, ես ցնցված եմ այն միակողմանի ու աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Ես նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին այս զեկույցի հեղինակները նախընտրել են լռել»,– ասել է նա։
Ամստերդամը նշել , որ ԵԽԽՎ–ն անտեսել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։
«Նրանք չենք նկատել ապօրինի կալանավորումները, նրանք լռում են վարչական ռեսուրսների ապօրինի օգտագործման մասին, որն արվում է ոչ միայն Փաշինյանի, այլև նրա ադրբեջանցի հովանավոների քաղաքական նպատակների համար։ Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է։ Զեկույցի հեղինակները չեն հիշատակում, որ Փաշինյանը պառակտիչ գործունեություն է ծավալել հավատացյալներին եկեղեցուց անջատելու և իր քարոզարշավի ընացքում եկեղեցին բացահայտ կործանելու համար։ Իմ ուղերձը հստակ է` Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է»,– նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան այցելելուց հետո հայտարարել է, թե ՀՀ-ում կայանալիք ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։
ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, թե մտահոգ է ՀՀ քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթից։ Հայտարարությունում նաև կոչ է արվել ՀՀ իշխանություններին ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։ ԵԽԽՎ պատվիրակությունն իր հայտարարությունում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցուն և նշել, թե կառույցը աննախադեպ ներգրավվածություն ունի քաղաքականության մեջ։