00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկումը կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստան
Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
Կողմերը դեռ չեն համաձայնեցրել մի շարք հարցեր, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի կազմակերպման հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկումը կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը: Այս մասին ասվում է Ղազախստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի զարգացման հայեցակարգի իրականացման մասին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության կայքում։
2019 թվականին ԵԱՏՄ երկրները հաստատել են միասնական շուկայի հիմնական կանոնները և այժմ աշխատում են այդ շուկային միանալու մոդելային պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ։
Ավելի վաղ նախատեսվում էր ընդհանուր շուկան գործարկել 2025 թվականի հունվարի 1-ից, բայց հետո ժամկետը հետաձգվեց մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Այժմ, ըստ փաստաթղթի, ԵԱՏՄ հարթակում քննարկվում է նոր հետաձգում՝ ելնելով անդրսահմանային առևտրի կազմակերպման վերաբերյալ մի շարք մանրամասներ համաձայնեցնելու անհրաժեշտությունից։
Փաստաթղթի համաձայն`ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի իրագործումը պահանջում է ազգային օրենսդրությունների մերձեցման և արգելքների վերացման ուղղությամբ անդամ պետությունների հետագա համաձայնեցված աշխատանք:
ՀՀ իշխանության տնտեսական վարքագիծը բոլորովին այլ է. տնտեսագետը` ԵՄ–ԵԱՏՄ ընտրության մասին
Հիշեցնենք` Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ շուկայում էլեկտրաէներգիայի առաջին առևտուրը փորձնական ռեժիմով պետք է անցկացվեր մինչև 2025 թվականի ավարտը։
Ինչպես ավելի վաղ նշել էին ՀՀ կառավարությունում էներգետիկայի ոլորտի պատասխանատուները, հանրապետության համար ընդհանուր շուկային միանալը բարդանում է ԵԱՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ: Ուստի դեպի Ռուսաստան և այնտեղից էլեկտրաէներգիայի մատակարարումները պետք է համաձայնեցվեն Վրաստանի բարձրավոլտ ցանցերի հետ, իսկ նման համաձայնագրերի մշակման համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Բացի այդ, Հայաստանը դեպի Վրաստան չունի ֆիզիկական այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք բավարար են մեծ ծավալով էլեկտրաէներգիա տեղափոխելու համար (կա 220 կՎ լարմամբ միայն մեկ գիծ, ևս 2-ը ունեն 110-ական կՎ հզորություն)։ Միայն անցյալ տարվա աշնանն է սկսվել 400 կՎ հզորությամբ գծի կառուցումը։
ԵԱՏՄ–ն 350 մլն ռուբլի սուբսիդիա կդրամադրի համատեղ կոոպերացիոն նախագծերին մասնակցելու համար
Լրահոս
0