https://arm.sputniknews.ru/20260514/ararat-mirzvojany-khvosel-e-hajrusakan-haraberutjunneri-masin-102169782.html
Արարատ Միրզոյանը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների մասին
Արարատ Միրզոյանը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Միրզոյանը վստահեցնում է, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որ ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ... 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T13:42+0400
2026-05-14T13:42+0400
2026-05-14T14:09+0400
հայաստան
ռուսաստան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102023017_0:0:1501:844_1920x0_80_0_0_c6b672a86674a53491750e5634e56b34.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը (նախընտրական քարոզարշավի ընթացքում գտնվում է արձակուրդում)` պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունը փչացրել է հայ–ռուսական հարաբերությունները։Նա վստահեցրեց, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որ ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։«Սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մեր մոտեցումը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։ Այո՛, մենք ուզում են դիվեսիֆիկացնել բազմաթիվ բաներ, այդ թվում` տնտեսական կապերը... Սա մեկը մյուսի հետ կապ չունի»,– հավելեց նա։Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102023017_139:0:1266:845_1920x0_80_0_0_e67f88e72ff3c10d632d408ac794f024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, արարատ միրզոյան
Արարատ Միրզոյանը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների մասին
13:42 14.05.2026 (Թարմացված է: 14:09 14.05.2026) Միրզոյանը վստահեցնում է, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որ ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը (նախընտրական քարոզարշավի ընթացքում գտնվում է արձակուրդում)` պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունը փչացրել է հայ–ռուսական հարաբերությունները։
«Կարծում եմ` այդ մեղադրանքները, թե մենք փչացրել ենք հարաբերությունները առնվազն արդար չեն ու անհիմն են»,– ասաց Միրզոյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որ ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։
«Սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մեր մոտեցումը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։ Այո՛, մենք ուզում են դիվեսիֆիկացնել բազմաթիվ բաներ, այդ թվում` տնտեսական կապերը... Սա մեկը մյուսի հետ կապ չունի»,– հավելեց նա։
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին
Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։