https://arm.sputniknews.ru/20260514/anhetacel-en-im-namak-bvoghvoqnery-davit-babajany-baqvi-bantic-ugherdz-e-hghel-102161101.html
Անհետացել են իմ նամակ–բողոքները․ Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել
Անհետացել են իմ նամակ–բողոքները․ Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Արցախի նախկին արտգործնախարարը ձայնային ուղերձում հայտնել է մի շարք խախտումների մասին։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T10:44+0400
2026-05-14T10:44+0400
2026-05-14T11:06+0400
դավիթ բաբայան
նամակ
բաքու
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բանտ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95568227_0:78:1500:922_1920x0_80_0_0_5e0d01f3a2bfa2cd2faf7f5d1ef64e57.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված նամակներն անհետացել են։ Այս մասին Բաբայանը հայտնել է Բաքվի բանտից՝ ձայնային ուղերձով դիմելով մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային իրավունքի պաշպաններին։Նա պատմում է, որ ապրիլի 21-ին մեկուսարանից տեղափոխվելու ժամանակ առգրավվել է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Առաջին ատյանի դատարանում ունեցած վերջին ելույթը` նշելով, որ սրանք բոլոր քննադատական ելույթները ոչնչացնելուն ուղղված քայլեր են։Նա խնդրում է բոլորին օգնել իրենց ստեղծված իրավիճակում՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության։Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող «դատավարության» մասին, նա այդ գործընթացն անվանում է շինծու ու ընդգծում, որ կոպտորեն խախտվում են մարդասիրության, արդարադատության և արդարության միջազգային նորմերը։Դավիթ Բաբայանը նշում է, որ ադրբեջանական կողմի բոլոր փաստարկները թույլ են և նման են փուչիկի, կատարվողն էլ ոչ այլ ինչ է, քան էթնո-քաղաքական վենդետա՝ ուղղված հայ ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային։ Խախտումների վերաբերյալ նույնիսկ որոշ փաստաբաններ հայտնել են դատարանում։Նա նաև պատմում է իր և Բաքվում պահվող մյուս գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին` նշելով, որ Ադրբեջանում իրենց նաև նորմալ մարդիկ են հանդիպել, որոնք լավ են վերաբերվել և վերաբերվում իրենց։ Արցախի նախկին արտգործնախարարը շեշտում է, որ այս պահի դրությամբ իրենց հետ ամեն ինչ նորմալ է։Եզրափակելով իր խոսքը՝ Բաբայանը շեշտում է՝ իրենք արդարադատություն են պահանջում ու հենց այդ պատճառով էլ դիմում են միջազգային հանրությանը և ատյաններին։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դավիթ Բաբայանի ուղերձը
Sputnik Արմենիա
Դավիթ Բաբայանի ուղերձը
2026-05-14T10:44+0400
true
PT9M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95568227_84:0:1417:1000_1920x0_80_0_0_9852e49037a1198dceb3eefd0c5d8642.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ բաբայան, նամակ, բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բանտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, видео
դավիթ բաբայան, նամակ, բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բանտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, видео
Անհետացել են իմ նամակ–բողոքները․ Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել
10:44 14.05.2026 (Թարմացված է: 11:06 14.05.2026) Արցախի նախկին արտգործնախարարը ձայնային ուղերձում հայտնել է մի շարք խախտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված նամակներն անհետացել են։ Այս մասին Բաբայանը հայտնել է Բաքվի բանտից՝ ձայնային ուղերձով դիմելով մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային իրավունքի պաշպաններին։
«Մենք արդեն 3 տարի է` այստեղ ենք, մեծ խախտումներով «դատական գործընթացներ» են։ Այդ խախտումներին ավելացել է ևս մեկը․ անհետացել են վերաքննիչ դատարանին ուղղված նամակ-բողոքներս, որպեսզի այդ գործը վերանայվի։ Փաստաբանս մայիսի 7-ին է ինձ այդ մասին հայտնել ու բողոքների հանձնման վերջին օրը փետրվարի 25-ն էր, բայց ես փետրվարի 23-ին 2 դիմում եմ ուղարկել ու 1 նամակ։ Հիմա ստիպված ևս մեկ նամակ եմ գրել, բայց պատասխանը դեռ չունեմ ու չի բացառվում, որ կրկին այնպես կանեն, որպեսզի չկարողանամ դիմումներս ներկայացնել վերաքննիչ դատարան»,- ասում է Բաբայանը։
Նա պատմում է, որ ապրիլի 21-ին մեկուսարանից տեղափոխվելու ժամանակ առգրավվել է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Առաջին ատյանի դատարանում ունեցած վերջին ելույթը` նշելով, որ սրանք բոլոր քննադատական ելույթները ոչնչացնելուն ուղղված քայլեր են։
Նա խնդրում է բոլորին օգնել իրենց ստեղծված իրավիճակում՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության։
Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող «դատավարության» մասին, նա այդ գործընթացն անվանում է շինծու ու ընդգծում, որ կոպտորեն խախտվում են մարդասիրության, արդարադատության և արդարության միջազգային նորմերը։
Դավիթ Բաբայանը նշում է, որ ադրբեջանական կողմի բոլոր փաստարկները թույլ են և նման են փուչիկի, կատարվողն էլ ոչ այլ ինչ է, քան էթնո-քաղաքական վենդետա՝ ուղղված հայ ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային։ Խախտումների վերաբերյալ նույնիսկ որոշ փաստաբաններ հայտնել են դատարանում։
«Դատարանում «վկաներից» մեկն ինձ ասաց, որ լավ հիշում է դեմքս, որ ես Վիտալի Բալասանյանն եմ ու խոշտանգել և ծեծել եմ իրեն։ Փաստաբանս ասաց, որ ես Բալասանյանը չեմ, բայց այդ անձը միևնույնն է` չէր հանգստանում ու դեռ մի բան էլ պաշտպանիս «հայ» անվանեց։ Մեկ այլ վկա էլ ասում էր, թե ես իրեն խոշտանգել եմ 1994 թվականի ձմռանը ու որ ես ընդհանրապես չեմ փոխվել՝ հասակս 2 մ, ոսկեգույն մորուքով եմ։ Ասում էր, թե 7 օր գլխիվայր կախած ենք պահել նրան ու երկաթե ձողերով ծեծել։ Նույնիսկ չղջիկները մեկ ամբող օր չեն կարողանում անընդհատ կախված մնալ, ինչպե՞ս կարող էր ինքն այդքան ժամանակ կախված մնալ։ Այդ մարդկանց պետք է կա՛մ բժշկական զննության ենթարկել, կա՛մ զրպարտության համար դատի տալ, բայց որևէ բան տեղի չի ունեցել»,- ասում է Բաբայանը։
Նա նաև պատմում է իր և Բաքվում պահվող մյուս գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին` նշելով, որ Ադրբեջանում իրենց նաև նորմալ մարդիկ են հանդիպել, որոնք լավ են վերաբերվել և վերաբերվում իրենց։ Արցախի նախկին արտգործնախարարը շեշտում է, որ այս պահի դրությամբ իրենց հետ ամեն ինչ նորմալ է։
Եզրափակելով իր խոսքը՝ Բաբայանը շեշտում է՝ իրենք արդարադատություն են պահանջում ու հենց այդ պատճառով էլ դիմում են միջազգային հանրությանը և ատյաններին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: