00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ըստ Ծառուկյանի` Կոտայքում 52 պարեկի գործից հանել են իր հետ ինչ–որ կապ ունենալու պատճառով

© SputnikԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Բաժանորդագրվել
Ծառուկյանն ասում է՝ այսօր իշխանություններն իրեն մեղադրում են ապօրինի հարստացման մեջ, մինչդեռ ինքն ամբողջ կյանքում աշխատել է։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից հեռացրել կարելի է ասել` իր պատճառով։
«Մարդը քննություն էլ է հանձնել, ատեստացիա էլ անցել, բայց գործից հանել են, որ, օրինակ, մեկի հերն իմ աշխատողն է, մեկի աները, եղբայրն իմ կողմնակիցն է»,- ասաց Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրող Վահե Մակարյանի հարցին։
Ծառուկյանն ասաց՝ այսօր իշխանություններն իրեն մեղադրում են ապօրինի հարստացման մեջ, մինչդեռ ինքն ամբողջ կյանքում աշխատել է։
«89 թվին օրը 1 միլիոն աշխատել եմ, ֆակտուրան էլ կա։ Սնկից եմ սկսել, կալգոտկա եմ արել, կոշիկի ցեխ եմ բացել»,- ասաց նա։
Անդրադառնալով իր փեսային և որդուն վերաբերող մեղադրանքներին՝ Ծառուկյանը նշեց՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, թող արդար քննություն արվի։
Նշեց` իրեն էլ էին դատում, մինչդեռ օրեր առաջ դատարանն արդարացման վճիռ կայացրեց։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազությունը Գագիկ Ծառուկյանի փեսայից՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից, պահանջում է բռնագանձել 1,3 մլրդ դրամ և մի շարք գույք։
Մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2025 թվականի հունվարի 10–ին միջնորդություն են ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն՝ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին, ՀՀ իրավապահներին հանձնելու համար։ Նա միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո:
Լրահոս
0