https://arm.sputniknews.ru/20260513/vandalizmi-depq-vrastani-hajkakan-surb-nshan-ekeghecum-ngnn-qreakan-gvorts-e-harucel-102108274.html
Վանդալիզմի դեպք Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցում. ՆԳՆ–ն քրեական գործ է հարուցել
Վանդալիզմի դեպք Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցում. ՆԳՆ–ն քրեական գործ է հարուցել
Sputnik Արմենիա
Հայոց եկեղեցու ներկայացուցիչները դիմել են պատկան մարմիններին։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T12:19+0400
2026-05-13T12:19+0400
2026-05-13T12:19+0400
վրաստանի հանրապետություն
եկեղեցի
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102088456_0:0:1024:577_1920x0_80_0_0_d11f238c4095dd77e6bd744b7277832e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Ախալցխայի հայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է հասարակական գործիչ, «Vector news»-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։Նա լուսանկարներ է հրապարակել Սուրբ Նշան չգործող եկեղեցուց, որը «վիճելի» կառույցների ցանկում է։Միրզոյանի խոսքով՝ եկեղեցուց հանել են հայկական ու վրացական սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները և նետել աղբամանը։ Նրա ենթադրությամբ՝ դա տեղի է ունեցել այն օրը, երբ ընտրում էին Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարքին։Ավելի ուշ տեղի բնակիչներն ու հավատացյալները սրբապատկերները վերադարձրել են եկեղեցի։«Այժմ մնում է հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում այն անձը կամ անձինք, որոնք նման բան իրականացրին Վրաստանի համար այսքան կարևոր օրը, և ովքեր են կանգնած տեղի ունեցածի հետևում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Միրզոյանը։Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցխա քաղաքի հոգևոր հովիվ, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ տեր Հակոբ աբեղա Սահակյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ տեղի ունեցածն անսպասելի էր։ Դիմել են Վրաստանի պատկան մարմիններին, որպեսզի կատարվածը քննվի, վերահսկողություն սահմանվի կրկնություն չտալու, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև խնդիրների հրահրում թույլ չտալու համար։ Հոգևորականը կարծում է, որ այս քայլը երկու ժողովուրդների դեմ է։Sputnik Գրուզիան հայտնում է, որ ՆԳՆ-ն գործ է հարուցել կրոնական ծիսակատարություններն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102088456_16:0:1024:756_1920x0_80_0_0_81d54d3ceffd277fa2d2e6a269413006.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, եկեղեցի, վանդալիզմ
վրաստանի հանրապետություն, եկեղեցի, վանդալիզմ
Վանդալիզմի դեպք Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցում. ՆԳՆ–ն քրեական գործ է հարուցել
Հայոց եկեղեցու ներկայացուցիչները դիմել են պատկան մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Ախալցխայի հայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է հասարակական գործիչ, «Vector news»-ի հիմնադիր
Արթուր Միրզոյանը։
Նա լուսանկարներ է հրապարակել Սուրբ Նշան չգործող եկեղեցուց, որը «վիճելի» կառույցների ցանկում է։
Միրզոյանի խոսքով՝ եկեղեցուց հանել են հայկական ու վրացական սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները և նետել աղբամանը։ Նրա ենթադրությամբ՝ դա տեղի է ունեցել այն օրը, երբ
ընտրում էին Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարքին։
Ավելի ուշ տեղի բնակիչներն ու հավատացյալները սրբապատկերները վերադարձրել են եկեղեցի։
«Այժմ մնում է հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում այն անձը կամ անձինք, որոնք նման բան իրականացրին Վրաստանի համար այսքան կարևոր օրը, և ովքեր են կանգնած տեղի ունեցածի հետևում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Միրզոյանը։
Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցխա քաղաքի հոգևոր հովիվ, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ տեր
Հակոբ աբեղա Սահակյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ տեղի ունեցածն անսպասելի էր։ Դիմել են Վրաստանի պատկան մարմիններին, որպեսզի կատարվածը քննվի, վերահսկողություն սահմանվի կրկնություն չտալու, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև խնդիրների հրահրում թույլ չտալու համար։ Հոգևորականը կարծում է, որ այս քայլը երկու ժողովուրդների դեմ է։
Sputnik Գրուզիան հայտնում է, որ ՆԳՆ-ն գործ է հարուցել կրոնական ծիսակատարություններն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։